«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լիլիթ Ավագյան
Լիլիթ Ավագյան
ՄՀԿ համահիմնադիր / ծրագրերի տնօրեն/ուսուցիչ
Կրթությունն ինձ համար կյանքի ամենահետաքրքիր ու զարմանահրաշ ճանապարհորդությունն է` լեցուն նոր գաղափարներով և անսահման հնարավորություններով։ Կրթության ոլորտում իմ երկարամյա ճանապարհը, որը սկսվել է հայրենիքում և շարունակվում է արտերկրում, ինչպես նաև տարբեր մշակույթներում իմ ուսուցչական փորձառությունը, ինձ սովորեցրել են, որ կրթության գլխավոր առաքելությունն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է բացահայտել և զարգացնել իր ամբողջական ներուժը:
Որպես «Մեդիան հանուն Կրթության» ՀԿ ծրագրերի տնօրեն՝ իմ նպատակն է մշակել նախաձեռնություններ, որոնց միջոցով հնարավոր է ոչ միայն խթանել կրթական միջավայրի որակի բարելավումը, այլև նպաստել պետության ընդհանուր առաջընթացին։













