«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԱԺ կայքից
Նոյեմբերի 4-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԿԳՄՍ նախարաը ներկայացրեց 2026 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը:
Ըստ 2026 թվականի նախագծի, ԿԳՄՍ ոլորտին նախատեսվում է հատկացնել 420 մլրդ 224 մլն դրամ՝ 200-ից ավել միջոցառումների իրականացման համար, որը կազմում է 2026 թվականի պետական բյուջեի 11․6%։ 2025 թվականի համեմատ ավելի է 16%-ով։
ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող ծախսերի 85% – ն ուղվելու է կրթությանը՝ 356 մլրդ դրամ։ Կրթության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի մոտ 3%-ը:
2026 թվականին ուսուցիչների խրախուսման համար նախատեսվում է ծախսել 20 մլրդ դրամ, որը 2 անգամ ավելի է 2024 թվականի համեմատ։
Նախատեսվում է 12000 կամավոր ատեստավորված և բարձր վարձատրվող ուսուցիչ։ Շարունակվելու են գործել հավելավճարների ծրագրերը։
Նախարարը ներկայացրել է նաև համակարգի արդյունավետությանն ուղղված քայլերը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, ուսուցչական կազմի գիտելիքների ու կարողությունների ամրապնդմանն ուղղված միջոցառումներն ու այլ ծրագրեր:
Տնտեսագետ
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































