«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Յունիսեֆի ՖԲ էջից
ՀՀ կրթության տեսչական մարմինը, առաջնորդվելով իր վերահսկողական և կանխարգելիչ գործառույթներով, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությամբ՝ քաղաքացուց ստացված դիմումի հիման վրա, իրականացրել է ուսումնասիրություն Լոռու մարզի N միջնակարգ դպրոցում: Սովորողի կրթական իրավունքների պաշտպանության և օրենսդրության պահանջների կատարման իսկությունը գնահատելու նպատակով հարուցվել է վարչական վարույթ:
Տեսչական մարմինը բացահայտել է խնդիրներ՝
դպրոցի հոգեբանը մասնակիորեն է իրականացրել իր գործառույթները
չի բացահայտել սովորողի ինքնահաստատմանն ու ինքնադրսևորմանը խոչընդոտող հանգամանքները
չի իրականացրել հոգեբանական խորհրդատվություն և վերականգնողական աշխատանքներ
2025 թվականի հունվարից չի մասնակցել աշակերտի անհատական ուսումնական պլանի (ԱՈՒՊ) իրականացմանը, ինչի հետևանքով սովորողը զրկվել է հոգեբանական աջակցությունից։
Ըստ տեսչական մարմնի պաշտոնական դիրքորոշման, խախտվել են՝
ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման «Հանրակրթական հաստատության աշխատողի պարտականությունները» հավելվածի՝ 5-րդ գլխի 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերը՝ «Հայտնաբերում է երեխայի անձի կայացումը (ինքնահաստատում և ինքնադրսևորում) դժվարացնող պայմանները, օգնում է սովորողին, մանկավարժներին և ծնողներին՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հաղթահարման հարցում», «Մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ների իրականացման գործընթացին»,
նույն հավելվածի 1-ին գլխի 1-ին կետի 13-րդ ենթակետը՝ «Տնօրենը վերահսկում է հաստատության մանկավարժական և այլ աշխատողների պարտականությունների պատշաճ կատարումը»։
Դասվարն, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուսուցման գործընթացում չի կիրառել սովորողների անհատական կարիքներին և ուսուցման առանձնահատկություններին համապատասխան մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչի հետևանքով նվազել է դասապրոցեսի արդյունավետությունը։
Տեսչական մարմինը ընդգծում է, որ խախտվել են այլ իրավական ակտեր ևս.
ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 1-ին կետի 21-րդ ենթակետը՝ «Համագործակցում է ուսուցչի օգնականի հետ՝ սովորողների ուսուցման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների ընտրության և անհատականացված մոտեցումների պլանավորման աշխատանքներում»,
նույն հավելվածի 1-ին գլխի 1-ին կետի 13-րդ ենթակետը (տնօրենի վերահսկողությունը՝ դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ)։ Մանկավարժական աշխատողը խնդրահարույց իրավիճակների դեպքում ծնողի հետ պատշաճ կապ չի հաստատել, իսկ ծնողը իրազեկ չի եղել խնդիրների քննարկման ներքին կարգի մասին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 10-Ն հրամանի հավելվածի 6-րդ կետի՝ 5-րդ և 6-րդ ենթակետերը՝ «Խնդրահարույց իրավիճակ առաջանալու դեպքում մանկավարժական աշխատողը պարտավոր է հարցը պարզաբանել սովորողի ծնողի հետ, անհամաձայնության դեպքում դիմել դասղեկին կամ տնօրենին, ինչպես նաև ծնողին իրազեկել դպրոցում հարցերի լուծման ընթացակարգերի մասին»։
ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենությանը տրվել է կարգադրություն՝
ապահովել հոգեբանի և դասվարի պաշտոնային պարտականությունների պատշաճ կատարումը՝ հաշվի առնելով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի եզրակացություններն ու առաջարկությունները:
Պահպանել մանկավարժական վարքագծի կանոնները և ամրապնդել ծնող-դպրոց համագործակցությունը՝ սովորողի անվտանգ և հոգատար կրթական միջավայրի ապահովման նպատակով։
Համագործակցել Ալավերդու տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ՝ սովորողի աջակցման գործընթացի շարունակականությունն ապահովելու համար։
Կրթության տեսչական մարմինը ընդգծում է, որ կարևորում է կրթական հաստատության քայլերը՝ ուղղված սովորողների անհատական կարիքների ճանաչմանն ու բավարմանը, ինչպես նաև հոգեբանական աջակցության համակարգի ամրապնդմանը։ Դպրոցի կողմից վերոնշյալ խախտումների վերացումը կնպաստի երեխայի կրթական իրավունքի լիարժեք իրացմանը և դպրոցում ներառական կրթության մշակույթի զարգացմանը՝ ի նպաստ բոլոր սովորողների բարեկեցության։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ