
Լուսանկարը՝ ՄՀԿ–ի
Մեկնարկել է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ/mediaforedu.am կայքի «Էսսե՝ քննադատական մտածողությամբ» ծրագրի արդյունքների ներկայացումը։
Ուսուցչական և լրագրողական թիմերը ուսումնասիրել են 2024 և 2025 թվականներին Տավուշի մարզի 9–րդ դասարանների աշակերտների գրած էսսեները՝ նկատի ունենալով գրականությունից և պատմությունից տրված տեքստերի բովանդակությունը, ՀՊՉ–ի պահանջները, գնահատման չափանիշներն ու սանդղակները։
Միջոցառմանը հրավիրված են պետական պաշտոնյաներ, ուսուցչական, լրագրողական համայնքների, քաղհասարակության ներկայացուցիչներ։























































