
Լուսանկարը՝ Սառա Քամալյանի
Ժամանակակից աշխարհի արագ տեմպերը նոր մարտահրավերներ են դնում կրթության առջև։ Այլևս բավարար չէ միայն գիտելիք փոխանցելը։ Ուսուցիչները հաճախ բախվում են աշակերտների մոտիվացիայի պակասի, հոգեբանական խնդիրների և միջանձնային կոնֆլիկտների հետ։ Այս համատեքստում սոցիալ-հուզական ուսումնառությունը (ՍՀՈւ) դառնում է ոչ թե լրացուցիչ բեռ, այլ կրթության հիմնաքար։ Այն օգնում է սովորողին ճանաչել իր հույզերը, կառավարել սթրեսը և զարգացնել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից կյանքի բարդ պայմաններում հաջողության հասնելու համար։
Անհրաժեշտությունը
Հոգեբանական ճնշումը, անհանգստությունը և ցածր ինքնագնահատականը, որոնք տարածված են մեր դպրոցներում, հաճախ խոչընդոտում են ակադեմիական առաջադիմությանը։ Սոցիալ-հուզական ուսումնառությունը այս խնդիրներին տալիս է համակարգային լուծում՝ կենտրոնանալով անհատի ամբողջական զարգացման վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալ-հուզական ուսումնառության ծրագրեր կիրառող դպրոցներում.
Իհարկե, այս ամենի կենտրոնում ուսուցիչն է ոչ միայն որպես գիտելիքի աղբյուր, այլև՝ հուզական աջակցության և մարդկային արժեքների կրող։
Սոցիալ-հուզական ուսումնառության հաջողությունը կախված է ոչ թե ուսումնական ծրագրից, այլ այն մթնոլորտից, որը ուսուցիչը ստեղծում է դասարանում։
Այսինքն, կարևոր են ոչ թե մեթոդները, այլ այն, թե ինչպես է ուսուցիչը շփվում աշակերտների հետ, ինչպիսի բառապաշար է օգտագործում և ինչ արժեքներ է փոխանցում իր վարքով։ Այսօրվա դպրոցը պետք է ոչ միայն ակադեմիական գիտելիքներ տրամադրի, այլև օգնի աշակերտներին զարգացնել այն հմտությունները, որոնք կյանքի համար կենսական նշանակություն ունեն։
Կիրառության փորձը
Իմ դասավանդման հիմքում ընկած է CASEL-ի մոդելը, որը սոցիալ-հուզական ուսումնառության ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպությունն է։ CASEL-ի մոդելի հինգ առանցքային բաղադրիչներն են՝
Այս հմտությունները զարգացնելու համար ես օգտագործում եմ երեք հիմնական մեթոդներ, որոնք դարձել են իմ դասավանդման անբաժանելի մասը։ Սոցիալ-հուզական ուսումնառություն մեթոդաբանությանը տիրապետելուն ինձ անգնահատելիորեն օգնել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի` դպրոցի ամբողջական փոխակերպման «Սերունդ» ծրագիրը։
Սոցիալ-հուզական ուսումնառությունն արդյունավետ է, երբ այն դիտարկվում է ոչ թե որպես առանձին դաս կամ վարժություն, այլ որպես դասարանական մշակույթի անբաժանելի մաս։ Այս երեք մեթոդների համադրումը թույլ է տալիս ստեղծել մի շարունակական գործընթաց, որտեղ աշակերտները ստանում են ոչ միայն գիտելիքներ, այլ նաև կյանքի համար կարևորագույն հմտություններ։ Կարևոր է նաև, որ ուսուցիչը ինքը լինի այս մշակույթի կրողը, քանի որ սոցիալ-հուզական հմտությունները սովորեցնում են ոչ միայն խոսքով, այլև օրինակով։
Հաջողության համար անհրաժեշտէ ապահովել նախապայմանները.
Եզրակացություն
Սոցիալ-հուզական ուսումնառությունը դասարանում անսահման հնարավորություններ է տալիս աշակերտներին։ Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր դասարանային միջավայր դարձնել զարգացման և աճի հարթակ՝ կիրառելով այս մոտեցումները։ Նման հոգատար և հավասարակշռված մթնոլորտում աշակերտները ոչ միայն հաջողության կհասնեն ակադեմիական ոլորտում, այլև կդառնան պատասխանատու և ինքնավստահ անհատներ։ Մեր խնդիրն է ոչ միայն գիտելիքներ փոխանցել աշակերտներին, այլև կերտել նրանց բնավորությունը, զարգացնել հուզական ինտելեկտը և նախապատրաստել նրանց կյանքի իրական մարտահրավերներին։ Սա կրթության ապագան է, որը սկսվում է յուրաքանչյուր ուսուցչի դասարանից:
Նարա Սիմոնյան
Իջևանի վարժարանի հասարակագիտության (ատեստավորված) ուսուցիչ





















































