«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Սառա Քամալյանի
Ժամանակակից աշխարհի արագ տեմպերը նոր մարտահրավերներ են դնում կրթության առջև։ Այլևս բավարար չէ միայն գիտելիք փոխանցելը։ Ուսուցիչները հաճախ բախվում են աշակերտների մոտիվացիայի պակասի, հոգեբանական խնդիրների և միջանձնային կոնֆլիկտների հետ։ Այս համատեքստում սոցիալ-հուզական ուսումնառությունը (ՍՀՈւ) դառնում է ոչ թե լրացուցիչ բեռ, այլ կրթության հիմնաքար։ Այն օգնում է սովորողին ճանաչել իր հույզերը, կառավարել սթրեսը և զարգացնել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից կյանքի բարդ պայմաններում հաջողության հասնելու համար։
Անհրաժեշտությունը
Հոգեբանական ճնշումը, անհանգստությունը և ցածր ինքնագնահատականը, որոնք տարածված են մեր դպրոցներում, հաճախ խոչընդոտում են ակադեմիական առաջադիմությանը։ Սոցիալ-հուզական ուսումնառությունը այս խնդիրներին տալիս է համակարգային լուծում՝ կենտրոնանալով անհատի ամբողջական զարգացման վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալ-հուզական ուսումնառության ծրագրեր կիրառող դպրոցներում.
ակադեմիական առաջադիմությունը բարձրանում է միջինում 11%-ով
դասարանական մթնոլորտը դառնում է դրական և աջակցող
բռնության և ագրեսիայի դեպքերը նվազում են
աշակերտների մոտիվացիան և ինքնակարգավորման հմտություններն աճում են
Իհարկե, այս ամենի կենտրոնում ուսուցիչն է ոչ միայն որպես գիտելիքի աղբյուր, այլև՝ հուզական աջակցության և մարդկային արժեքների կրող։
Սոցիալ-հուզական ուսումնառության հաջողությունը կախված է ոչ թե ուսումնական ծրագրից, այլ այն մթնոլորտից, որը ուսուցիչը ստեղծում է դասարանում։
Այսինքն, կարևոր են ոչ թե մեթոդները, այլ այն, թե ինչպես է ուսուցիչը շփվում աշակերտների հետ, ինչպիսի բառապաշար է օգտագործում և ինչ արժեքներ է փոխանցում իր վարքով։ Այսօրվա դպրոցը պետք է ոչ միայն ակադեմիական գիտելիքներ տրամադրի, այլև օգնի աշակերտներին զարգացնել այն հմտությունները, որոնք կյանքի համար կենսական նշանակություն ունեն։
Կիրառության փորձը
Իմ դասավանդման հիմքում ընկած է CASEL-ի մոդելը, որը սոցիալ-հուզական ուսումնառության ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպությունն է։ CASEL-ի մոդելի հինգ առանցքային բաղադրիչներն են՝
ինքնաճանաչում
ինքնակարգավորում
սոցիալական գիտակցություն
հարաբերությունների հմտություններ
պատասխանատու որոշումների կայացում
Այս հմտությունները զարգացնելու համար ես օգտագործում եմ երեք հիմնական մեթոդներ, որոնք դարձել են իմ դասավանդման անբաժանելի մասը։ Սոցիալ-հուզական ուսումնառություն մեթոդաբանությանը տիրապետելուն ինձ անգնահատելիորեն օգնել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի` դպրոցի ամբողջական փոխակերպման «Սերունդ» ծրագիրը։
Առավոտյան շրջան
Դպրոցական օրը սկսում ենք շրջանաձև կանգնած։ Ուսուցիչը ողջունում է աշակերտներին, իսկ նրանք՝ միմյանց։ Այնուհետև հնչում է օրվա քննարկման հարցը։ Այն կարող է վերաբերել դասի թեմային կամ լինել ավելի ընդհանուր՝ ստեղծելով մտորումների և զրույցի առիթ։
Պատմությունների շրջան
Այս մեթոդը ես կիրառում եմ թե՛ դասի ընթացքում, թե՛ ամփոփիչ պարապմունքներին։ Աշակերտները կամ ես պատմում ենք մի պատմություն։ Հետո թիմային քննարկումների միջոցով վերլուծում ենք այն՝ կենտրոնանալով հերոսների հույզերի, որոշումների և դրդապատճառների վրա։ Այս մեթոդը զարգացնում է ապրումակցումը, խթանում է ընթերցասիրությունը և աջակցում հուզական ինտելեկտի ձևավորմանը։
Հրաժեշտի շրջան
Օրն ավարտելիս կրկին հավաքվում ենք շրջանաձև՝ ամփոփելու և խաղաղ հրաժեշտ տալու համար։ Այս շրջանի ընթացքում աշակերտները պատասխանում են ինքնանդրադարձի համար ընտրված հարցերին, որոնք օգնում են նրանց գնահատել օրը և ուսումնական գործընթացը։
Սոցիալ-հուզական ուսումնառությունն արդյունավետ է, երբ այն դիտարկվում է ոչ թե որպես առանձին դաս կամ վարժություն, այլ որպես դասարանական մշակույթի անբաժանելի մաս։ Այս երեք մեթոդների համադրումը թույլ է տալիս ստեղծել մի շարունակական գործընթաց, որտեղ աշակերտները ստանում են ոչ միայն գիտելիքներ, այլ նաև կյանքի համար կարևորագույն հմտություններ։ Կարևոր է նաև, որ ուսուցիչը ինքը լինի այս մշակույթի կրողը, քանի որ սոցիալ-հուզական հմտությունները սովորեցնում են ոչ միայն խոսքով, այլև օրինակով։
Հաջողության համար անհրաժեշտէ ապահովել նախապայմանները.
Ազատ արտահայտվելու մթնոլորտ
Ուսուցիչը պետք է դասարանում ստեղծի անվտանգ մթնոլորտ, որտեղ աշակերտները կզգան, որ իրենց կարծիքը գնահատվում է և քննադատության առիթ չի դառնա։ Յուրաքանչյուր աշակերտ յուրովի է ընկալում լսածն ու տեսածը։ Ուսուցիչը պետք է հարցնի աշակերտների տեսակետը և ապահովի նրանց համար ազատ արտահայտվելու հնարավորություն։ Սա օգնում է աշակերտներին զարգացնել վստահություն և փոխըմբռնում։ Ուսուցիչը պետք է հարգի աշակերտի կարծիքը՝ ընդունելով, որ նա անհատականություն է և կարող է այլ տեսակետ ունենալ։ Աշակերտի կողմից իր կարծիքի պաշտպանությունը չպետք է ընկալել որպես ուսուցչի հանդեպ հարգանքի բացակայություն:
Ուսուցչի խոսքը և վարքը
Ուսուցչի յուրաքանչյուր խոսք կարող է ծաղկեցնել կամ տապալել սոցիալ-հուզական ուսումնառությունը։ Ուսուցիչը պետք է շատ զգույշ լինի իր ասածների հարցում։ Կարգապահությունը չպետք է հիմնված լինի վախի վրա։ Վախն ու դիկտատուրան սոցիալ-հուզական ուսումնառության առաջին թշնամիներն են։ Այն դասը, որտեղ աշակերտները վախենում են շնչել, համարվում է ամենատապալված դասը։ Ուսուցիչը պետք է աշակերտների հետ համատեղ սահմանի դասարանային կանոններ և հետևի դրանց կատարմանը։
Հավասարակշռված մոտեցում
Արդյունավետ ուսուցումն ակադեմիական և սոցիալ-հուզական ուսումնառության մեթոդների հավասարակշռված համադրումն է։ Դասը պետք է լինի ջերմ և ուրախ, բայց միաժամանակ՝ համակարգված։ Կարևոր է աշակերտներին տալ թե՛ խաղալու և լիցքաթափվելու, թե՛ ակադեմիական հետևողականություն պահպանելու հնարավորություն։ Ակադեմիական հետևողականությունը կարևոր է, քանի որ այն զարգացնում է պատասխանատվություն։ Ակադեմիական անհետևողականությունը կարող է հանգեցնել ծուլության և անտարբերության։
Թիմային աշխատանք և բանավեճ
Համագործակցային ուսումնառությունը և թիմային աշխատանքը հիմք են դասարանական համայնք կերտելու համար։ Թիմային աշխատանքի միջոցով աշակերտները սովորում են բանակցել, զարգացնում են առաջնորդական հմտություններ և բացահայտում իրենց ուժեղ կողմերը։ Բանավեճի միջոցով աշակերտները սովորում են հարգել ուրիշի կարծիքը, զարգացնում են ինքնավստահություն և քննադատական մտածողություն։
Եզրակացություն
Սոցիալ-հուզական ուսումնառությունը դասարանում անսահման հնարավորություններ է տալիս աշակերտներին։ Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր դասարանային միջավայր դարձնել զարգացման և աճի հարթակ՝ կիրառելով այս մոտեցումները։ Նման հոգատար և հավասարակշռված մթնոլորտում աշակերտները ոչ միայն հաջողության կհասնեն ակադեմիական ոլորտում, այլև կդառնան պատասխանատու և ինքնավստահ անհատներ։ Մեր խնդիրն է ոչ միայն գիտելիքներ փոխանցել աշակերտներին, այլև կերտել նրանց բնավորությունը, զարգացնել հուզական ինտելեկտը և նախապատրաստել նրանց կյանքի իրական մարտահրավերներին։ Սա կրթության ապագան է, որը սկսվում է յուրաքանչյուր ուսուցչի դասարանից:
Նարա Սիմոնյան
Իջևանի վարժարանի հասարակագիտության (ատեստավորված) ուսուցիչ
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ