«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

TikTok-ն այսօր հայտարարել է, որ հաջորդ ամիս ԵՄ 27 երկրներում տեղական լեզվի կիրառությամբ կներդնի, այսպես կոչված, ընտրական հանձնաժողովներ։ Նպատակը համացանցով ապատեղեկատվության տարածման կանխարգելումն է։ Հայտնում է Reuters գործակալությունը։
Նախաձեռնության հիմքերը դրվել են 2021-ին և անցյալ տարի կյանքի կոչվել Հունաստանում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Սլովակիայում, Իսպանիայում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ։
TikTok -ը կարևոր է համարել, որ մարդիկ կարողանան տեղեկությունը տարբերել արհեստական բանականության միջոցով գեներացվող քարոզչական կեղծիքից։ Իր հայտարարության մեջ նշել է TikTok-ի՝ Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ստորաբաժանման ղեկավար Քեյվին Մորգանը։
Աշխատելով տեղական կենտրոնական ընտրական հանձնաժողովների և քաղհասարակության ներկայացուցիչ-կազմակերպությունների հետ՝ այս ընտրական հանձնաժողովներում մեր հանրությունը կկարողանա գտնել արժանահավատ և կարևոր տեղեկություններ,- իր բլոգում գրել է Քեյվին Մորգանը։
Նա տեղեկացրել է, որ TIK Tok-ն աշխատում է Եվրոպայում գործող փաստերի ստուգման 9 կազմակերպությունների հետ։ Նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը՝ մեդիագրագիտության ապահովման նպատակով։
Ըստ Մորգանի, այժմ Tik Tok օգտագործում է Եվրոպական խորհրդարանի անդամների 30 տոկոսը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026
- Կանադացի ուսուցիչների թվային գործիքները 27.05.2026
- Առանց սմարթֆոն․ տարբեր արդյունքներ 26.05.2026














