«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

*Լուսանկարում՝ տիկնիկագործ Անժելա Մարտիրոսյանը՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների հետ աշխատելիս
2023 թ․ մարտի 30-ի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «տեխնոլոգիա» առարկայի՝ 1-6-րդ դասարանների առարկայական չափանիշները։
Ըստ փաստաթղթի՝ «տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը տարրական դպրոցում նպատակաուղղված է նյութերի, նախնական աշխատանքային հմտությունների, աշխատանքային գործիքների կիրառությանը, արդյունավետ օգտագործելու հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը: Կրտսեր դպրոցականը նյութերն ուսումնասիրելու, համեմատելու, համադրելու, մշակելու, պարզ դիտարկումներ անելու, պրակտիկ աշխատանքի բազմազան ձևերին, ձեռարվեստի տարբեր տեսակներին տիրապետելու շնորհիվ պետք է կարողանա նախապատրաստվել հետագա աշխատանքին:
Արդեն միջին դպրոցում երեխաները, երբ ծանոթ են և նյութերին, և դրանց կիրառությանը, պատրաստ են խորացնել հմտությունները։
Այս առարկայի ճիշտ ու որակյալ ուսուցանումը կարող է առաջացնել սեր՝ սեփական ձեռքերով գեղեցիկ իրեր պատրաստելու նկատմամբ։ Դա կարող է երեխաների համար անչափ կարևոր կարողություն դառնալ և նշանակալի ազդեցություն ունենալ ամբողջ կյանքում։ Այս համոզմունքը «Մեդիան հանուն կրթության» ՀԿ -ի հետ զրույցում հայտնեց տիկնիկագործ, երեխաների հետ հանդիպումներում ձեռագործ աշխատանքների գաղտնիքները բացահայտող Անժելա Մարտիրոսյանը։

Ըստ Անժելա Մարտիրոսյանի՝ ձեռագործ աշխատանքներ անելն ի զորու է երեխաների մեջ առաջացնել ձգտում դեպի արժեքավոր կարիերայի ստեղծում։ Սա էլ դառնում է հիմք մասնագիտական հմտությունների համար։ Այդ իսկ պատճառով կրթական համակարգում անչափ կարևոր է երեխաներին ձեռագործ աշխատանքներում ներգրավելուն մեծ ուշադրություն դարձնելը։ Այս դեպքում երեխաները սկսում են դիտարկել նաև մասնագիտական այլընտրանքային տարբերակներ ըստ նախասիրությունների։
Անժելա Մարտիրոսյանը նշեց, որ ձեռագործ աշխատանքը երեխաների համար էական նշանակություն ունի մի քանի պատճառով․
- Ուժեղացնում է երևակայական ուժերը
Ձեռագործ աշխատանքներով զբաղվելը թույլ է տալիս երեխաներին բացահայտել իրենց ստեղծագործական ունակություններն ու երևակայությունը։ Անկախ նրանից՝ նկարո՞ւմ են, թե՞ ծեփում, գործո՞ւմ են, կարո՞ւմ, թե՞ կառուցում, միևնույնն է՝ ստեղծագործում են և երևակայում։ Հնարավորություն են ունենում արտահայտվելու և իրենց գաղափարները կյանքի կոչելու։
- Զարգացնում է ճանաչողությունը
Ձեռագործ իրերի ստեղծումը խթանում է խնդիրների լուծման, քննադատական մտածողության և որոշումներ կայացնելու հմտություններ։ Երեխաները սովորում են պլանավորել և իրականացնել իրենց գաղափարները, փորձարկել տարբեր նյութեր։
- Օգնում է արտահայտել զգացմունքները
Ձեռագործն ի զորու է երեխաների համար թերապևտիկ միջոց լինել։ Դա շատ լայն դաշտ է իրենց զգացմունքներն արտահայտելու և սթրեսն ու անհանգստությունը հաղթահարելու համար։
- Տալիս է օգտակար լինելու զգացողություն
Ձեռագործ նախագծի ավարտը երեխաներին տալիս է հաջողության զգացում և բարձրացնում նրանց ինքնագնահատականը։ Նրանք հպարտանում են իրենց ստեղծագործություններով և ինքնավստահություն են ձեռք բերում իրենց կարողությունների նկատմամբ։
- Նպաստում է կապեր ստեղծելուն և սոցիալականացմանը
Ձեռագործ աշխատանքները երեխաներին հնարավորություն են տալիս նոր որակի կապ հաստատել շրջապատի, ընտանիքի անդամների, ընկերների հետ։ Անկախ հանգամանքից՝ նրանք հաճախ՞ում են խմբակ, թե՞ իրենց ստեղծագործություններով կիսվում են ուրիշների հետ, երեխաները սովորում են շփվել, համագործակցել, հարաբերություններ կառուցել շրջապատի հետ։
- Արժևորում են ձեռագործ իրերը
Ձեռագործ աշխատանքներով զբաղվելն օգնում է երեխաներին գնահատել ձեռագործ իրերի արժեքը։ Եվ առհասարակ իրերի արժեքը։ Նրանք սովորում են գնահատել ժամանակը, ջանքերը և հմտությունը, որոնք օգտագործվում են ձեռքով ինչ-որ բան ստեղծելու համար։ Դա խորացնում է վարպետությունն ու խթանում ստեղծագործական ուժերը։
Ձեռագործ աշխատանքը երեխաներին բազմաթիվ այլ առավելություններ ևս տալիս է՝ ֆիզիկական, ճանաչողական, զգացմունքային և սոցիալական զարգացման համար։ Հարստացնում է նրանց կյանքը և զարգացնում հմտություններ և արժեքներ ողջ կյանքի համար։
Հանրակրթական դպրոցներում ձեռքի աշխատանքին պատշաճ ուշադրություն դարձնելու դեպքում պետությունը, անխոս, կքաղի պտուղները՝ տարիներ անց։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ