«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ CBS NEWS-ի
ԱՄՆ-ում թափ է հավաքում սոցիալական մեդիայում երեխաներին սպառնացող վտանգները վերացնելու նախաձեռնությունը։ Սակայն կան պնդումներ, որ այդ նախաձեռնությունը կարող է նաև հակասել (սոցիալական) մեդիայի ազատության սկզբունքներին։
Երեխաների անվտանգությունն առաջնահերթ համարող Կոլորադո նահանգի իրավաբանների խումբը պնդում է, որ TikTok, Instagram և Snapchat հարթակներում թմրանյութեր գնելու և սեքսուալ հանցագործությունների պատճառը չկարգավորված իրավական դաշտն է։
CBS NEWS–ի փոխանցմամբ, արդեն մշակված օրինագծի սենատոր հեղինակներ Քրիս Հանսենը և Դաֆնա Միքելսոն Ջենեթը սոցիալական մեդիա ընկերություններին փորձում են պարտավորեցնել ճշտել օգտատիրոջ տարիքը, ծնողներին թույլ տալ հետևել, թե երեխաներն ի՞նչ են տեսնում իրենց էկրաններին, օրինախախտման դեպքում արձագանքել 3 օրում՝ հետաքննության արդյունավետ գործունեությամբ, անհապաղ արգելափակել օգտատերերի հաշիվները՝ կանխելով հանցագործությունները։
Նախագծի վերաբերյալ իրենց դրական արձագանքն են հայտնել ծնողները, որոնց երեխաները տուժել են համացանցային հանցագործություններից։
Օրինագծի քվեարկությունը նախատեսվում է հաջորդ երեքշաբթի։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026




























































