«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Տեսանյութերը՝ ՄՀԿ–ի
«Այս առավոտ, այն գիշեր» միջազգային հրատարակչական նախագծի շրջանակում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում երեխաների ներգրավմամբ աշխատարանը վկայեց նրանց ստեղծագործ աշխարհ ուղեկցելու ամենապարզ ուղու մասին։ «Բառի և պատկերի միջև» հանրային աշխատարանին մասնակից երեխաներին հարկավոր էր ընդամենը պարզ բացատրություն և անմիջականություն։ Այն, ինչ ապահովեց «Այս առավոտ, այն գիշեր» գրքի հեղինակ, ֆրանսահայ նկարիչ, բանաստեղծ և հրատարակիչ, «AIVAZIAN éditions» հրատարակչության հիմնադիր Գևորգ Այվազյանը, որը նախագծի հեղինակն է։ Նա նախ երեխաների հետ զրույց սկսեց նկարելու և տեքստ գրելու ազատության վերաբերյալ, բացատրեց, թե ինչպես են ստեղծվում տեքստերն ու փորագրանկարները։
Աշխատարանների ընթացքում «Այս առավոտ, այն գիշեր» գրքում հրապարակված բանաստեղծություններից ընտրվեց Մարուշ Երամյանի «Լռությունը», այն ընթերցեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը։
Ամերիկաբնակ Մարուշ Երանյանի արևմտահայերեն ստեղծագործությունից նախ առանձնացվեցին ամենատպավորիչ բառերը։
Գևորգ Այվազյանը երեխաներին բացատրեց, որ տեքստը լսելուց հետո արվեստագետները նախ մտորում են, հետո իրենց մտքում ձևավորվող պատկերները նկարում ազատորեն։ Երեխաներին ստեղծագործական աշխատանքի մեջ ներգրավելով՝ կրկին ընթերցվեց տեքստը՝ պատկերացումները խորացնելու նպատակով։
Բառը փնտրում է իր պատկերը, իսկ պատկերը՝ տեքստի նոր իմաստները։
Ընդամենը 30 րոպեում երեխաները բացահայտեցին, թե լսած տեքստի տպավորությամբ նկարելու ինչ հնարավորություններ ունեն։ Գևորգ Այվազյանն ընդգծեց մտքերն ու պատկերները պարզեցնելու կարողությունը։
Նախաձեռնությունն իրականացվում է AIVAZIAN éditions հրատարակչության, «Մենք» նախագծի, ՀԲԸՄ-ի, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ։
Հայաստանում անցկացվող հանրային ծրագրի կազմակերպիչներն են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը և Այվազյան հրատարակչության հիմնադիր Գևորգ Այվազյանը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- UNESCO Highlights the Importance of Culture in Schools 09.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026











