«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Մարատ Կարապետյանի
Հայաստանի ազգային պատկերասրահը, համագործակցելով «Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկա» ՀԿ հետ, ներկայացնում է Կարեն Օհանյանի վերջին շրջանի աշխատանքները:
Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Հեռապատումներ»՝ ժամանակակից հայկական արվեստին նվիրված ծրագրի շրջանակում։ Աշխատանքները ստեղծվել են Շարժայի արվեստի հիմնադրամի և Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի աջակցությամբ։ Հայաստանում ցուցադրվելուց հետո աշխատանքները կներկայացվեն Շարժայի (Արաբական Միացյալ Էմիրություններ) 17 – րդ բիենալեում 2027 թվականի հունվարի 21-ից մինչև հունիսի 17-ը։
Տեսանյութը՝ ՄՀԿ-ի
«Նուրբ բան» ցուցահանդեսը ծավալվում է «բան» բառի բազմակի իմաստների շուրջ։ Այն վերաբերվում է այն նուրբ բաներին, որոնց մասին հաճախ խուսափում ենք խոսել՝ իշխանությանը, առնականությանը, բռնությանը և խոցելիությանը, ինչպես նաև այն բաներին, որոնցից կազմված են մարմինները, նկարները, հիշողությունները և նույնիսկ իշխանության կառուցվածքները։
Աշխատանքների առաջարկն է դիտարկել, որ այն, ինչ թվում է ամուր և տևական, հաճախ հիմնված է խորքային նրբության վրա։ Փոխարեն խոցելիությունը ներկայացնելու որպես ուժի հակադրություն՝ այս գործերը ենթադրում են, որ հենց փխրունությունն է այն պայմանը, որից կարող են ծնվել իսկական ուժը, տոկունությունն ու մարդկային կապը։

Լուսանկարը՝ Մարատ Կարապետյանի
Ցուցահանդեսի առանցքում երկու խոշորածավալ տրիպտիխ է՝ է՝ յուրաքանչյուրը բաղկացած երեք կտավից։ Աշխատանքները, յուրաքանչյուրը՝ 202 × 273 սմ, ստեղծված են կտավի վրա յուղաներկի, ակրիլի, սոսնձի, գունանյութերի և հայկական եկեղեցական մոմի բազմաշերտ համադրությամբ։ Տրիպտիխներից մեկի մակերեսը ծածկված է կարմիր պղպեղի փոշու շերտով, իսկ մյուսինը՝ կապույտ գունանյութի։

Լուսանկարը՝ Մարատ Կարապետյանի
Տրիպտիխի ձևաչափն ինքնին հիշեցնում է խորանապատկերների լեզուն՝ ստեղծելով հոգևոր շերտ, որն առավել է ընդգծվում արվեստագետի ընտրած նյութերի և գունային համադրության միջոցով։ Օհանյանի ստեղծագործությանը բնորոշ կապույտը, որը շարունակական ներկայություն ունի նրա գեղարվեստական լեզվում, կարմիրի հետ միասին ավելացնում է մեկ այլ խորհրդանշական շերտ, իսկ հայկական եկեղեցական մոմի դեղինը լրացնում է երեք հիմնական գույների ամբողջականությունը, որոնցից ծնվում են բոլոր մյուս երանգները` ներկայացնելով արվեստը որպես ստեղծարար ուժ, որից սկիզբ են առնում տեսնելու, երևակայելու և աշխարհը հասկանալու նոր հնարավորությունները։
Յուրաքանչյուր կտավի մակերեսին մոնոխրոմ հարթությունը ընդհատվում է աբստրակտ բացվածքով, բացահայտելով վերին շերտի հետ կտրուկ հակադրության մեջ գտնվող ստորին պատկերային շերտը։ Ժեստային աբստրակցիան և ֆիգուրատիվ գեղանկարչությունը համադրող այս թաքնված շերտը, որի վրա հեղված է հալեցված մոմ, ստեղծագործությանը հաղորդում է լրացուցիչ տեսողական և գաղափարական խորություն։
Ի տարբերություն մյուս կտավների, որտեղ մոմապատ մակերեսի տակից երևում են միայն պատկերների, խորհրդանիշների, տառերի և թվերի մասնիկներ, կապույտ տրիպտիխի վերջին վահանակում ամբողջությամբ տեսանելի է դառնում կնոջ դիմանկարը։

Լուսանկարը՝ Մարատ Կարապետյանի
Թափանցիկ մոմաշերտի տակից ի հայտ գալով՝ նա հանդարտ, բայց խորաթափանց հայացքով նայում է դիտողին՝ շրջելով դիտողի և դիտարկվողի հարաբերությունը: Պատկերված է նստած՝ ծնկներին դրված նոթատետրով, որպես մայրության, հայրենիքի և սերունդների միջև գիտելիքի փոխանցման միջոցով կյանքի շարունակական նորոգման խորհրդանշական կերպար։
Լուսանկարները՝ Մարատ Կարապետյանի
Այս աշխատանքները կարելի է ընկալել որպես խորհրդածություններ դիմակայության և փոխակերպման շուրջ։ Դրանք անդրադառնում են ցավի, բռնության և կորստի փորձառություններին՝ միաժամանակ խուսափելով տեսարանի վերածվելուց։
Բռնության պատկերները բացահայտելու փոխարեն Օհանյանը դիմում է թաքցնելուն՝ որպես գեղանկարչական ռազմավարություն՝ ուսումնասիրելով նկարչական մակերեսի կարողությունը միաժամանակ բացահայտելու և թաքցնելու, պաշտպանելու և առերեսելու։ Այդպիսով նկարիչը գեղանկարչությունը դարձնում է հետազոտության առարկա՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են պատկերները ձևավորում հիշողությունը և պահպանում է այն, ինչը միշտ չէ, որ հնարավոր է ամբողջությամբ բացահայտել։
Ցուցահանդեսի համադրող
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն կրթության մեջ․ արագության «գինը» 14.08.2026
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026






















































