«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը մշակել է Աննա Գրիգորյանը
Նկարիչ, մշակութաբան, փիլիսոփա, «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական հանդեսի գլխավոր խմբագիր Արա Գուրզադյանը մշակույթի և երևակայության զարգացման հարցում ընդգծում էր մանկավարժների դերը։
Մշակույթն ինքնին սնունդ է, որի մարսողությունը ենթադրում է առողջ մարսողական օրգաններ: Այդ օրգանների ձևավորումը մանկավարժության գերխնդիրն է: Մարդու և հասարակության հոգևոր օրգանիզմի առողջ գործունեության գրավականը: Պասիվ ընկալող օրգանիզմը արագ վեր է ածվում սպառողական օրգանիզմի: Ակտիվ ընկալողությունը ծնում է ճանաչողություն, իսկ ճանաչողությունը բերում է ստեղծագործության: Ստեղծագործությունը օրգանիզմի բարձրագույն ֆունկցիան է: Ստեղծագործության մեջ օրգանիզմը հրաժարվում է սպառողի, գոյատևողի իր դերից, դառնալով իր կյանքը տնօրինող, ապրող միավոր: Դեմիուրգիկ, արարչագործական պրոցեսն այդ մակարդակի վրա ապրող օրգանիզմում ձեռք է բերում ոչ թե ընդհանրական, պասսիվ արտացոլման բնույթ, այլ դառնում է դինամիկ անհատականացված, միկրոկոսմիկ օրենքները ստեղծագործվում են անհատականության, Ես-ի էությունից: Սա էլ հենց ազատության նախապայմանն է` ծնված ստեղծագործական երևակայությունից
Արա Գուրզադյան,
11.09.96 թ. Գերմանիա
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026





























