«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը պատրաստեց Աննա Գրիգորյանը
Հայ մանկավարժությունը, ցավոք, անտեսված է։ Որքան էլ ժամանակակից աշխարհը թելադրի կրթության հայեցակարգեր, ազգային-պետական դպրոցը պետք է կայուն հիմքեր ունենա։ Իսկ այդ հիմքերը 5-րդ դարից ի վեր կառուցվել են։ Մենք ունեցել ենք փայլուն մտքի տեր մանկավարժներ, որոնց աշխատությունները պիտի որոշեին հայալեզու դպրոցների կրթական հայեցակարգը։ Բայց այդ աշխատությունները ոչ միայն անտեսված են, այլև շատ-շատերին անծանոթ են։
Հենց միայն Ռեթեոս Պերպերյանի «Դպրոց և դպրություն» աշխատությունը բավական կլիներ հայաստանյան հանրակրթության համար ազգային-մշակութային հայեցակարգ մշակելու համար։ Շատ արժեքավոր և անհասկանալիորեն անտեսված աշխատություն է։
Լավ կլիներ, որ յուրաքանչյուր հայ մանկավարժ գոնե մասամբ ծանոթ լիներ այս աշխատությանը՝ պատկերացնելու համար հայ մանկավարժական մտքի բովանդակային-մեթոդական ուղղվածությունը։
Հազվագյուտ մանկավարժ, որ 25 տարին չբոլորած՝ Պոլսում 1876 թ․ հիմնադրել է սեփական վարժարան և կարողացել է ստեղծել ավանդույթներ, որոնց շնորհիվ առաջնակարգ վարժարանի համբավ է ձեռք բերել։
Պերպերյան վարժարանը ոչ միայն փայլուն շրջանավարտներ է տվել (Վահան Թեքեյան, Սիամանթո, Լևոն Բաշալյան, Ինտրա․․․), այլև հայտնի է եղել իր կրթամանկավարժական բարձր մակարդակով։ Եվ այդ ամենը, իհարկե, վարժարանի հիմնադրի մանկավարժական հայացքների և մոտեցումների շնորհիվ։ Նրան շատ դիպուկ նկարագրել է իր ժամանակակիցը՝ Գրիգոր Զոհրապը։
«Մեր ազգին կրթության հոյակապ վաստակավորն է ան. իր դաստիարակության գործը պարզապես հիանալի է. կոչումի ու անձնվիրության գործ, որ քահանայութենե ավելի սուրբ է և վարդապետութենե ավելի հմտության կկարոտի. ինքն իր գլխուն հիմնելով, պահելով, զարգացնելով կրթական հաստատություն մը, զոր ազգին բոլոր հարուստները ու աղաները մեկտեղ հավաքված՝ անկարող էին կանգուն պահել. ինքը մեկ հոգի՝ ավելի շատ աղքատ ու կարոտ տղոց նյութական ու մտավորական սնունդ տված, մեծցուցած է զանոնք քան թե ոևէ հարուստը մեր ազգին, և այս ամենը լռության ու համեստության քողին տակ՝ հռչակված ողորմությանց ճիշտ դեմը. ի՜նչ մեծ դաս։
Արդար է ուրեմն որ իր հիմնած վարժարանը իր անունովը և ինքն ալ իր վարժարանովը պարծենա։
Իր տված կրթությունը նյութապաշտ ձգտումը չէ, զոր ամեն բարձրագույն իտեալի վտարումեն կձևացնեն ոմանք, այնքան ջատագովված, գրեթե դրվատված այսօր. այլ նկարագիրը կազմող դաստիարակություն, որ օգտակարին ետևեն վազելու ատեն գիտե Ճշմարտին քով ալ կանգ առնել ու Գեղեցկին առջև կորսնցուցած վայրկյաններուն համար չափսոսալ»։
Այսուհետ պարբերաբար կներկայացնենք հատվածներ Ռ․ Պերպերյանի «Դպրոց և դպրություն» աշխատությունից․ նրա դիտարկումներն ու համոզմունքները չեն կորցրել արդիականությունը և մանկավարժական շատ խնդիրների լուծման համար օգտակար են ու արժեքավոր։
Շարքը վարում է ՄՀԿ ՀԿ համահիմնադիր, ուսուցիչ Նելլի Հայրապետյանը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026
- Կանադացի ուսուցիչների թվային գործիքները 27.05.2026
- Առանց սմարթֆոն․ տարբեր արդյունքներ 26.05.2026

























































