«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին, ի շարս այլ պետական հաստատությունների, կրթօջախների ներկայացուցիչների զանգվածային մասնակցության վերաբերյալ անհերքելի փաստերն ի չիք են դարձնում պետական և հասարակական հարթակներում կրթական բարեփոխումներ իրականացնելու բոլոր փորձերն ու քայլերը։
Օրերս գիտելիքի օրվա առթիվ հնչեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի ուղերձն, ըստ որի հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրման գործընթացը պահանջում է կամք, հետևողականություն, համբերություն և սրտացավություն: Նախարարի հայտարարության համաձայն՝ այդ փոփոխություններն առաջին հերթին մեր երեխաների կրթությունն ավելի արդյունավետ և որակյալ դարձնելու, բայց նաև ուսուցչի գործն ավելի հեշտացնելու մասին են:
Սակայն, դատելով հրապարակված տեսանյութից, հարց է առաջանում․ ինչպե՞ս կարող են կրթօջախների ներկայացուցիչները զբաղվել երեխաների (որակյալ) կրթությամբ, եթե ամբողջ կոլեկտիվով մասնակցում են (իշխանական) թեկնածուի նախընտրական քարոզարշավին՝ ամենևին չխորշելով փաստից, որ դարձել են վարչական ռեսուրսի չարաշահման օբյեկտ և անգամ հպարտանալով, որ ապահովել են ներկայացուցչական մասնակցություն։
2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո հնչում էր պահանջ նախորդ տարիների ընտրակեղծիքներին մասնակից դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց պաշտոնազուրկ անելու վերաբերյալ։ Սակայն իրավասու մարմինները ոչ միայն չընդունեցին այդ հանրային պահանջը, այլև այսօր փաստացի շարունակում են նախորդ իշխանությունների օրոք բարգավաճած վարչական ռեսուրսի գործադրման անթույլատրելի և արատավոր պրակտիկան, որը կրթության ողջ գործընթացի վրա ունենում է քայքայիչ ազդեցություն։ Դեռ թարմ է հանրության հիշողությունը կրթական համակարգն ապաքաղաքականացնելու՝ իշխանական խոստումների մասին։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն կոչ է անում օրենքի ամբողջ խստությամբ պատժել այն կրթօջախների տնօրեններին ու նրանց ապօրինի պահանջ ներկայացրած անձանց, որոնք խախտել են ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված նախընտրական քարոզչության կանոնները՝ մտնելով օրենքով պատասխանատվություն կրելու դաշտ։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարին հորդորում է դիմել անհապաղ քայլերի և կրթօջախների պատասխանատուների վերաբերյալ կայացնել համապատասխան որոշումներ, բացի այդ վարչական ռեսուրսների չարաշահում նախաձեռնողների գործողությունների համար պահանջել իրավապահ մարմինների համարժեք գնահատականը։
ՀՀ գլխավոր դատախազությանը կոչ է անում ստուգել տեսանյութում ակնհայտորեն աղաղակող վարչական ռեսուրսի չարաշահման փաստերը և հանրությանը ներկայացնել արդյունքները՝ այսուհետ իսպառ կանխելով զանգվածային օրինախախտման դատապարտելի դեպքերը։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026












