«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Սեպտեմբերի 1-ին Արցախում և ՀՀ սահմաններին առկա իրավիճակի պայմաններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց և Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց:
Երկրի ղեկավարի այցի ժամանակ անվտանգության հատուկ միջոցառումներ են իրականացվել, որոնց հետցանքով անհարմարություններ են պատճառել դպրոցականներին, ուսուցիչներին ու ծնողներին՝ ստուգել են անձնական իրերը, անգամ ծաղկեփնջերը։ Նման իրավիճակն անթույլատրելի է. ոչ մի կերպ չի կարող արդարացվել նոր բացվող ուսումնական հաստատություն մուտք գործող դպրոցականների տպավորություններն աղավաղելը։
Որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե վարչապետի համար ի՞նչ վտանգավոր իրեր կարող էին դպրոց բերել երեխաներն իրենց պայուսակների ու ծաղկեփնջերի մեջ։ Հատուկ քննարկման առարկա է հարցը, թե ինչո՞վ են առաջնորդվել վարչապետի այցն ապահոված անձինք՝ անտեսելով անգամ հատուկ կարիք ունեցող երեխաների հանգամանքը։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն անընդունելի է համարում վարչապետի անվտանգության ապահովումը առաջին օրը դպրոց ոտք դնող երեխաների համար խիստ արտասովոր իրավիճակ ստեղծելու հաշվին։
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026





















































