«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!


Photo by Eurostat
The budget allocated to the education sector is a key indicator reflecting a state’s priorities and development strategy. The importance of education expenditures is consistently emphasized by international organizations. A state’s approach to education is considered a fundamental tool for fostering economic and social development.
A recent UNESCO Global Education Monitoring Report states that “funding education is an investment not just in individuals, but also in the future of communities and nations.” This perspective highlights that education spending has a dual impact: it improves individual living standards while also contributing to economic growth.
The Organisation for Economic Co-operation and Development (OECD) emphasizes that “effective funding of education can help reduce social inequality and promote greater economic stability”.
How do different countries approach education budgets? This is an important question for Armenia, considering the many unresolved issues in its education sector. Therefore, comparing Armenia’s approach to education funding with that of two EU countries is crucial.
By comparing the education budgets of Armenia, France, and Sweden from 2021 to 2024, including their funding priorities and sectoral goals, we can gain a general understanding of each country’s educational policies.
Armenia
In recent years, Armenia has significantly increased its education budget, responding to the need to improve the education system. This growth demonstrates the country’s commitment to addressing key challenges in the education sector.
Below are the statistics from Armenia’s Statistical Committee, illustrated in Picture 1.
Picture 1
2021: 159.6 billion AMD (approximately 366 million Euros), which was about 2% of GDP.
2022: 181.6 billion AMD (approximately 417 million Euros), which was about 2.4% of GDP.
2023: 198.7 billion AMD (approximately 456 million Euros), which was about 2.6% of GDP.
2024 (9 months): 316.8 billion AMD (approximately 728 million Euros), which was about 3% of GDP.
In 2024, the largest financial resources in education programs were allocated to the “General (school) Education Program”. The second largest allocation went to the “Establishment, Construction, and Improvement of General and Preschool Educational Institutions” program, with 29.06%. The total cost of this program is 92 billion AMD.
France
France has a consistently large education budget, focusing on the quality of teaching. The French education system is considered one of the most developed in Europe.
Below is the data from the National Institute of Statistics and Economic Studies and Eurostat, illustrated in Picture 2.
Picture 2
2021: Education expenditures were €131.4 billion, approximately 5.4% of GDP.
2022: Education expenditures were €133.3 billion, approximately 5.3% of GDP.
2023: Education expenditures were €135.5 billion, approximately 5.2% of GDP.
2024: Education expenditures were €137.6 billion, approximately 5.2% of GDP.
France places particular emphasis on the integration of digital tools, inclusion programs, and the development of vocational education, aiming to train professionals who meet the demands of the labor market.
Sweden
Sweden focuses on educational equality, digital innovation, and sustainable development. The country is particularly known for its inclusive educational policies.
Below is data from Eurostat and the Swedish Statistical Office (SCB), illustrated in Picture 3.
Picture 3
2021: Education expenditures were 93 billion Swedish kronor (approximately €7.9 billion), about 7.6% of GDP.
2022: Education expenditures were 95.2 billion Swedish kronor (approximately €8 billion), about 7.4% of GDP.
2023: The education budget increased to 96.6 billion Swedish kronor (approximately €8.2 billion), about 7.3% of GDP.
2024: Education expenditures reached 98 billion Swedish kronor (approximately €8.3 billion), about 7.2% of GDP.
Sweden generously allocates its budget to early childhood education, immigrant integration programs, and the construction of sustainable schools, designed based on environmental principles.
Comparison of Programs
Armenia
Armenia’s education budget primarily focuses on the following areas:
General Education (school education)
Preschool Education
Teacher Training
Establishment of STEM Laboratories
Seismic Safety Measures
Inclusive Education Programs
The programs in these fields include both infrastructure modernization and programmatic reforms aimed at building a modern education system.
France
France’s budget prioritizes the following fields:
School Education
Vocational Education
Higher Education
Integration of Digital Tools
Inclusive Education
A distinctive feature of France’s educational policy is its strong emphasis on digital education, which aims to equip the new generation with the skills necessary for the digital economy.
Sweden
Sweden focuses on the following directions:
Preschool and School Education
Digital Education and Innovative Technologies
Ensuring Inclusion for Immigrants
Building Schools Based on Sustainability Principles
In the field of inclusive education, Sweden implements extensive programs aimed at integrating immigrants and reducing educational inequalities. Swedish educational policy is designed to ensure equal educational opportunities for everyone.
Differences in Approaches
A comparison of the countries’ education budgets reveals that, although Armenia’s budget is relatively small, it has shown significant growth in recent years. This growth reflects the state’s commitment to improving education quality and ensuring the sustainable development of the system.
France and Sweden, as leading countries in the field of education, focus their budgets, particularly on inclusion, digital education, and developing skills aligned with labor market demands.
Armenia can also consider adopting the experience of France and Sweden to improve its education system by integrating digital technologies, implementing extensive programs for immigrant integration, and moving toward sustainability principles. These approaches could contribute not only to enhancing the quality of education but also to achieving long-term development goals.
MFE Co-founder,
Teacher at Hagaskolan – Stockholm’s Waldorf School
MA in International and Comparative Education, Stockholm University
This publication has been developed with the financial support of the European Union, within the framework of a sub-grant provided under the “Budgets for Citizens” project implemented by a consortium led by the “Armenian Lawyers՛ Association” NGO. It had been implemented by the “Media for Education” NGO. within the framework of the “Education Expenditures/Critical Thinking Quality” project. The “Media for Education” NGO is responsible for the content, and it does not necessarily reflect the views of the European Union.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
Բաժիններ
“Media for Education” NGO
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ


Լուսանկարը՝ Եվրոստատի կայքից
Կրթության ոլորտին հատկացված բյուջեն պետության առաջնահերթություններն ու զարգացման ռազմավարությունն արտացոլող կարևորագույն ցուցանիշն է։ Կրթության ոլորտում ծախսերի կարևորությունը միշտ են ընդգծում միջազգային կազմակերպությունները: Հենց կրթության նկատմամբ պետության վերաբերմունքն է դիտարկվում որպես տնտեսական և սոցիալական զարգացման հիմնական միջոց։
Վերջերս հրապարակված՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության համաշխարհային մոնիտորինգի զեկույցում (Global Education Monitoring Report) նշված է, որ «կրթության ֆինանսավորումը ներդրում է ոչ միայն անհատների, այլև համայնքների և ազգերի ապագայի համար»։ Այս մոտեցումը վերահաստատում է, որ կրթության ծախսերն ունեն երկկողմանի ազդեցություն՝ բարելավել անհատական կենսամակարդակը և նպաստել տնտեսական աճին։
Վերջերս հրապարակված՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության համաշխարհային մոնիտորինգի զեկույցում (Global Education Monitoring Report) նշված է, որ «կրթության ֆինանսավորումը ներդրում է ոչ միայն անհատների, այլև համայնքների և ազգերի ապագայի համար»։ Այս մոտեցումը վերահաստատում է, որ կրթության ծախսերն ունեն երկկողմանի ազդեցություն՝ բարելավել անհատական կենսամակարդակը և նպաստել տնտեսական աճին։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպութունը (OECD) ազդարարում է. «կրթության արդյունավետ ֆինանսավորումը կարող է օգնել սոցիալական անհավասարության նվազեցմանը և ավելի մեծ տնտեսական կայունության ապահովմանը»։
Ինչպե՞ս են տարբեր երկրներում մոտենում կրթության բյուջեին: Սա Հայաստանի համար կարևոր հարց է՝ կրթության ոլորտում առկա բազմաթիվ չլուծված խնդիրների տեսանկյունից: Ուստի կարևոր է կրթության բյուջեի հարցում Հայաստանի և ԵՄ 2 երկրների մոտեցումների համեմատությունը:
Համեմատելով Հայաստանի, Ֆրանսիայի և Շվեդիայի կրթության ոլորտի բյուջեների 2021-2024 թվականների առկա տվյալները՝ հատկացումների առաջնահերթությունները և ոլորտային նպատակները, կարելի է ընդհանուր պատկերացում կազմել յուրաքանչյուր երկրի կրթական քաղաքականության մասին։
Հայաստան
Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է կրթության ոլորտին ուղղված բյուջեն՝ արձագանքելով կրթական համակարգի բարելավման անհրաժեշտությանը։ Այս աճը ցույց է տալիս երկրի հանձնառությունը՝ կրթության ոլորտում առաջնահերթ խնդիրների լուծման հարցում։
Ստորև՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները՝ պատկեր 1-ով։
Պատկեր 1
2021 թ․՝ 159.6 մլրդ դրամ (մոտ 366 մլն եվրո), որը կազմում էր ՀՆԱ-ի մոտ 2%-ը
2022 թ․` 181.6 մլրդ դրամ (մոտ 417 մլն եվրո), որը կազմում էր ՀՆԱ-ի մոտ 2.4%-ը
2023 թ․` 198.7 մլրդ դրամ (մոտ 456 մլն եվրո), որը կազմում էր ՀՆԱ-ի մոտ 2.6%-ը
2024 թ․ (9 ամիս)՝ 316,8 մլրդ դրամ (մոտ 728 մլն եվրո), որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 3%-ը
2024-ի կրթական ծրագրերից ամենամեծ ֆինանսական միջոցները հատկացվել են «Հանրակրթության ծրագրին»: Երկրորդ տեղում «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագիրն է՝ 29,06 %-ով. Ծրագրի ընդհանուր արժեքը 92 մլրդ դրամ է։
Ֆրանսիա
Ֆրանսիան ունի կրթության ոլորտի կայուն մեծ բյուջե, որը շեշտը դնում է դասավանդման որակի վրա։ Ֆրանսիայի կրթության համակարգը համարվում է առավել զարգացածներից մեկը՝ Եվրոպայում։
Ստորև՝ Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Institut national de la statistique et des études économiques) և Եվրոստատի (eurostat) տվյալները՝ պատկեր 2-ով։
Պատկեր 2
2021 թ․՝ կրթական ծախսերը՝ 131.4 մլրդ եվրո՝ ՀՆԱ-ի մոտ 5.4%-ը
2022 թ․` կրթական ծախսերը՝ 133.3 մլրդ եվրո՝ ՀՆԱ-ի մոտ 5․3%-ը
2023 թ․` կրթական ծախսերը՝ 135.5 մլրդ եվրո՝ ՀՆԱ-ի մոտ 5․2 %-ը
2024 թ․՝ կրթական ծախսերը՝ 137.6 մլրդ եվրո՝ ՀՆԱ-ի մոտ 5․2 %-ը
Ֆրանսիան հատկապես ուշադրություն է դարձնում թվային գործիքների ներդրմանը, ներառականության ծրագրերին և մասնագիտական կրթության զարգացմանը՝ պատրաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ։
Շվեդիա
Շվեդիան կենտրոնացած է կրթության հավասարության, թվային նորարարությունների և կայուն զարգացման վրա։ Երկիրը հատկապես հայտնի է իր ներառական կրթական քաղաքականությամբ։
Ստորև՝ Եվրոստատի (eurostat) և Շվեդիայի Վիճակագրական Գրասենյակի ( SCB) տվյալները՝ պատկեր 3-ով։
Պատկեր 3
2021 թ․՝ կրթական ծախսերը՝ 93 մլրդ շվեդական կրոն (մոտ 7.9 մլրդ եվրո)` ՀՆԱ-ի մոտ 7.6%-ը
2022 թ․` կրթական ծախսերը՝ 95.2 մլրդ շվեդական կրոն (մոտ 8 մլրդ եվրո)՝ ՀՆԱ-ի մոտ 7.4%-ը
2023 թ․` կրթության բյուջեն աճել է՝ կազմելով 96,6 մլրդ շվեդական կրոն (մոտ 8.2 մլրդ եվրո)՝ ՀՆԱ-ի մոտ 7.3%-ը
2024 թ․՝ կրթական ծախսերը՝ 98 մլրդ շվեդական կրոնի (մոտ 8.3 մլրդ եվրո)՝ ՀՆԱ-ի մոտ 7.2%-ը
Շվեդիան իր բյուջեն առատորեն է ուղղում վաղ մանկական կրթության, ներգաղթյալների ինտեգրման ծրագրերին և կայուն դպրոցների կառուցմանը՝ դրանք հիմնելով բնապահպանական սկզբունքների վրա։
Ծրագրերի համեմատություն
Հայաստան
Հայաստանի կրթության բյուջեում հիմնականում առանձնացված են հետևյալ ոլորտները՝
Հանրակրթություն (դպրոցական կրթություն)
Նախադպրոցական կրթություն
Ուսուցիչների վերապատրաստում
ԳՏՃՄ լաբորատորիաների ստեղծում
Սեյսմիկ անվտանգության ապահովում
Ներառական կրթության ծրագրեր
Այս ոլորտներում նախատեսված ծրագրերը ներառում են թե՛ ենթակառուցվածքների արդիականացում, թե՛ ծրագրային բարեփոխումներ՝ ժամանակակից կրթական համակարգի կառուցման նպատակով։
Ֆրանսիա
Ֆրանսիան իր բյուջեում առանձնացրել է հետևյալ ոլորտները՝
Դպրոցական կրթություն
Մասնագիտական կրթություն
Բարձրագույն կրթություն
Թվային գործիքների ներդրում
Ներառական կրթություն
Ֆրանսիայի կրթական քաղաքականության առանձնահատկությունն է թվային կրթության մեծ շեշտադրումը, որը հնարավորություն է ընձեռում նոր սերնդի համար ապահովել հմտություններ՝ թվային տնտեսության պայմաններում։
Շվեդիա
Շվեդիան կենտրոնանում է հետևյալ ուղղությունների վրա՝
Նախադպրոցական և դպրոցական կրթություն
Թվային կրթություն և նորարարական տեխնոլոգիաներ
Ներառականության ապահովում ներգաղթյալների համար
Կայունության սկզբունքներով դպրոցների կառուցում
Շվեդիայի ներառական կրթության ոլորտում իրականացվում են լայնածավալ ծրագրեր՝ ուղղված ներգաղթյալների ինտեգրմանը և կրթական անհավասարությունների նվազեցմանը։ Շվեդական կրթական քաղաքականությունը միտված է բոլորի համար հավասար կրթական հնարավորությունների ապահովմանը։
Մոտեցումների տարբերությունները
Երկրների բյուջեներով արտահայտվող մոտեցումների համեմատությունը ցույց է տալիս, որ թեև Հայաստանի կրթության բյուջեն չափերով փոքր է, այն վերջին տարիներին ցուցաբերում է զգալի աճ։ Այս աճը վկայում է պետության հանձնառության մասին՝ բարելավելու կրթության որակը և ապահովելու համակարգի կայուն զարգացումը։
Ֆրանսիան և Շվեդիան, հանդիսանալով կրթության ոլորտում առաջատար երկրներ, իրենց բյուջեների միջոցով կենտրոնանում են հատկապես ներառականության, թվային կրթության և աշխատաշուկային համապատասխան հմտությունների զարգացման վրա։
Փորձ
Հայաստանը ևս կարող է իր կրթական համակարգի բարելավման համար նկատի ունենալ Ֆրանսիայի և Շվեդիայի փորձը՝ ներառելով թվային տեխնոլոգիաների ինտեգրման նրբությունները, ներգաղթյալների ինտեգրմանն ուղղված լայնածաված ծրագրերը և կայուն զարգացման սկզբունքները։ Այս մոտեցումները կարող են նպաստել ոչ միայն կրթական որակի բարելավմանը, այլև երկարաժամկետ զարգացման նպատակների ապահովմանը։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս
This publication has been developed with the financial support of the European Union, within the framework of a sub-grant provided under the “Budgets for Citizens” project implemented by a consortium led by the “Armenian Lawyers՛ Association” NGO. It had been implemented by the “Media for Education” NGO. within the framework of the “Education Expenditures/Critical Thinking Quality” project. The “Media for Education” NGO is responsible for the content, and it does not necessarily reflect the views of the European Union.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
























































