
Լուսանկարը՝ BBC-ի
Ֆինլանդիայում ավելանում են դպրոցները, որոնք երեխաների համար ստեղծում են դրախտային պայմաններ՝ միավորելով ճարտարապետությունն ու բնությունը:
Դասասենյակների՝ մամուռով պատված գմբեթաձև տանիքները գրավիչ են ոչ միայն կախարդական տեսքով, այլև ունեն բնապահպանական և կրթական առանձնահատուկ նշանակություն։ Կենդանի մամուռը նպաստավոր է օդի մաքրման տեսանկյունից՝ կլանում է CO₂-ը և ֆիլտրում փոշին ու մթնոլորտային վնասակար նյութերը։ Այն նաև ջերմամեկուսիչ է՝ ամռանը զովություն, իսկ ձմռանը ջերմություն ապահովելու տեսանկյունից: Այսպիսով էականորեն նվազում է նաև էներգիայի սպառումը

Լուսանկարը՝ medium.com-ի
Գմբեթաձև դասասենյակների ներքին հարդարանքը նախատեսված է ստեղծելու հանգիստ, բնական և լուսավոր մթնոլորտ՝ հիշեցնելով անտառում գտնվելու զգացողությունը։
Բնական փայտի օգտագործումը, բնական լուսավորությունն ու մեծ պատուհանները համադրվում են հատուկ ակուստիկ լուծումների հետ՝ ապահովելով խաղաղ ուսումնական միջավայր, որը բարձրացնում է սովորողների ուշադրությունն ու նվազեցնում սթրեսը։ Նպատակը միայն երեխաներին բնության մասին տեսականորեն պատմելու փոխարեն նրանց համար միջավայր ապահովելը չէ, այլև ամեն օր բնության միջավայրում նրանց մտքի զարգացման պտուղները վայելելն է։

Լուսանկարը՝ Fact 27-ի էջից
Ֆիննական կրթահամակարգի հիմքում կայուն զարգացումն ու բարեկեցությունն են, որոնք փոխկապակցված արժեքներ են։
Դպրոցները անտառների պես «աճեցնելով»՝ ֆինները ձևավորում են ոչ միայն գիտելիք, այլև կապ բնության հետ: Իսկ այդ կապը հիմնված է հարգանքի, առողջության և ներդաշնակության վրա։

























































