Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Այժմ դու, սիրելի Թոռնիկ, միակ ժառանգն ես մեր տան եւ օճախին, դեռ չի մեռած, քեզ շատ բարի եւ օգտակար դասեր եւ խրատներ պիտի տամ։ Գիտե՞ս ես բաւական կարդալ գրել սորված եմ, հասակաւոր ժամանակս` ի Վարագայ վանքն, ուր երկար ժամանակ մաճկալութիւն արած եմ։ Վերջի ժամանակ երբ այն տեղ երկրագործութեան դասեր կը խօսուէր, ես շատ ուշադրութեամբ մտիկ կնաէի ձմեռան պարապ ժամանակ. ես միշտ սորվելու կաշխատէի։
Իսկ ամրան քանի ժամանակ աւելի կը սորվէի գործնական փորձառութեան մէջ. վասն զի Հայրիկ ոչ միայն վանահայր էր Վարագայ վանքին, եւ առանձին դպրոցի պարտէզ կը մշակէր. այլ աւելի դաշտի մշակ էր, զի գիտէր վանական բազմաթիւ ընտանիք եւ դպրոցի աշակերտներ հա՜ց կուզեն հա՜ց։ Սորա համար ինքն շատ կը սիրէր հողագործական աշխատութիւն, միշտ մտածմունքն այն էր, որ հին մշակութեան տաժանեի աշխատութիւններ դիւրացնէ, թէ մարդոց հանգիստ լինի, թէ խեղճ անասնոց, եւ թէ հողն աւելի խնամով մշակելով արդիւնաբեր լինի։ Ուստի մտածելով երբեմն հնարամիտ կերպեր եւ միջոցներ ի գործ կը դնէր. իւր միակ նպատակն էր երկրագործութեան արուեստն գոնէ փոքր ի շատէ յառաջ տանել ու բարւոքել, որպէս զի հողագործութեան շահաբերութեամբ կառավարուի վանքն ու վարժարան։ Վասն զի Վարագայ վանքն բաց իւր հողային կալուածներէն ուրիշ մշտական վարձք բերող կալուածներ չունի։
Խրիմեան Հայրիկ
«Պապիկ եւ թոռնիկ»
1894