«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Մտել էի խաղալիքների խանութ։ Մի տուփի վրա նկարած տնակ տեսա։ Ենթադրեցի, որ երեխաներն են իրենց ձեռքով կառուցում։ Երեխաներիս համար միշտ եմ գնել նման խաղալիքներ, գրավեց։ Ասացի՝ կտա՞ք նայեմ։ Վաճառողը միանգամից կանխեց՝ տղաների համար է խաղալիքը։ Խոհանոցի կամ դիմահարդարման հավաքածու խորհուրդ տվեց։
Էդ տուփի մեջ նաև ավազ կար, երեխաները ավազից հիմք պետք է կառուցեին ու հավաքած տունը դրա վրա տեղադրեին։ Դա վաճառողի համար լրիվ տարօրինակ էր՝ ցեխ պիտի անեն, հաստատ աղջկա համար չէ…
Այստեղ սեքսիզմն ու գենդերային հարցերը չեն ինձ մտահոգում, այլ էն, որ էդ վաճառողի ու իր գնորդների աղջիկները, փաստորեն, երբեք տուն չեն կառուցի/ստեղծի, որովհետև իրենց ծնողները կարծում են, որ տուն կառուցելը հեչ էլ աղջկա գործ չէ։
Ես իմ 7 և 9 տարեկան երեխաների օրինակով հասկացել եմ, որ ծնողի դաստիարակություն ասածը հենց ճիշտ խաղալիքների ընտրությունն է, համենայն դեպս մինչև դպրոցական տարիք։ Ես բացառապես կառուցվող, ստեղծվող, մտածել տվող կամ ֆիզիկական ակտիվություն ապահովող խաղալիքներ եմ գնել իմ երեխաների համար։ Դեռ մեկ տարեկանի համար ու կառուցելու խաղեր ունենք, որ մինչև հիմա հաճույքով խաղում են, իսկ տուն կառուցելը իրենց ամենասիրած զբաղմունքն է։ Եթե հոգնել են գնած խաղալիքներից, աթոռներից ու փափուկ կահույքից են տուն կառուցել, էլ չասեմ, որ դրսում՝ հող ու ավազից։ Իմ երեխաները ծովափ գնալ սիրում են ամենաշատը ավազը փորելու և տուն կառուցելու համար։

Ու երբ կողքից ասում են՝ քո երեխաները խելացի են, միշտ շեշտում եմ՝ աշխարհի բոլոր երեխաները խելացի են ծնվում, ուղղակի նայած, թե որ ծնողը որքան է թույլ տալիս այդ երեխաներին զարգացնել իրենց խելքն ու հմտությունները։
Թողեք տուն կառուցեն երեխեքը՝ աղջիկ, թե տղա, դրանից հաստատ երկիրն է շահելու։
Կարինե Սիմոնյան
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ