«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC – ի
Շոտլանդիայում մայիսի 7 – ին նախատեսված խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ սկսված պայքարը քաղաքական ուժերի միջև բանավեճի առիթ է դարձել նաև դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման հարցով։
Լեյբորիստական կուսակցությունը փորձում է հստակ տարբերվել իշխող Շոտլանդիայի ազգային կուսակցությունից՝ առաջարկելով ավելի կոշտ քաղաքականություն՝ դասասենյակներում բջջային հեռախոսների օգտագործման ամբողջական արգելք։
Ներկա վիճակը
Շոտլանդիայում միասնական՝ ազգային մակարդակով սահմանված քաղաքականություն դեռ չկա։ Որոշումների մեծ մասը վերապահված է դպրոցների ղեկավարների հայեցողությանը։ Տնօրենները կարող են սահմանափակել կամ արգելել հեռախոսների օգտագործումը, սակայն պարտադիր կանոն գոյություն չունի։
Տեղական ինքնակառավարման որոշ մարմիններ, օրինակ՝ Էդինբուրգի քաղաքային խորհուրդը, արդեն իսկ ներդրել են սահմանափակումներ՝ պահանջելով սմարթֆոնների պահպանում միայն անհրաժեշտության դեպքում։ Սակայն ուսուցիչները նշում են, որ նման արգելքների կիրառումը հաճախ բարդությունների է հանդիպում․ գործնականում դժվար է ապահովել լիարժեք վերահսկողություն․ հեռախոսների հավաքագրումը ժամանակատար է և որոշ աշակերտներ հրաժարվում են հանձնել դրանք, իսկ որոշ ծնողներ պնդում են, որ երեխաները պետք է հասանելի լինեն օրվա որոշ հատվածներում։ Բացի այդ, հեռախոսների պահպանման համար նախատեսված լուծումները՝ օրինակ հատուկ պատյանները, լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում դպրոցների համար։
Չնայած այս մարտահրավերներին՝ Լեյբորիստական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում շեշտում է, որ հեռախոսների ամբողջական արգելքը կօգնի դպրոցներում ստեղծել ավելի անվտանգ և հանգիստ ուսումնական միջավայր։
Մարտավարությունը
Այս դիրքորոշումը ոչ միայն կրթական, այլև հստակ քաղաքական ուղերձ է՝ ուղղված ընտրողներին, որով կուսակցությունը փորձում է ընդգծել իր տարբերությունը գործող քաղաքականությունից և առաջարկել ավելի խիստ կարգավորում։
Լեյբորիստները հանդես են գալիս նաև ավելի լայն նախաձեռնությամբ՝ աջակցելով մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիայի օգտագործման Մեծ Բրիտանիայի մակարդակով արգելքին։ Հիմնավորումն այն է, որ նման քայլը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել երիտասարդներին կիբերբուլինգից և վնասակար առցանց բովանդակությունից։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ