
Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի
«Ցավոք, մենք ունենք պատկեր, որ դպրոցներում բավականին շատ խնդիրներ շարունակում են մնալ: Խնդրահարույց իրավիճակները, եթե իմ մասնագիտական տեսանկյունից ասեմ՝ լոգոպեդական կամ հատուկ մանկավարժի, իհարկե, կան: Բայց դրան զուգահեռ բավականին շատ են հենց վարքային, սոցիալ-հոգեբանական խնդիրները երեխաների շրջանում, միմյանց հետ փոխհարաբերությունների, ինչպես նաև ուսուցիչ-երեխա, ծնող-ուսուցիչ-երեխա կամ եթե մի փոքր ընդլայնենք շրջանակը՝ դպրոց-տնօրինություն-ծնող-ուսուցիչ-երեխա փոխհարաբերության մեջ»։ Լիլիթ Հարությունյանի հետ զրույցում գնահատել է ՄՀԿ համահիմնադիր, հատուկ մանկավարժ և լոգոպեդ Սուսաննա Դավթյանը:
Վերապատրաստվող ուսուցիչների և ուսուցիչների օգնակաների թիվը 2021 թվականին եղել է 2861, 2023-ին՝ 2266։ 2021 թվականին բյուջեից ուղղվել է 126,4 մլն. դրամ, 2022 թվականին՝ 127,6 մլն. դրամ, իսկ 2023 թվականին՝ 127 մլն. դրամ։
Սակայն 2022-2024 թվականների կրթության տեսչական մարմնի հրապարակած տարեկան հաշվետվություններում նշվում են հայտնաբերված խնդիրներն ու դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը կամ անհրաժեշտ նախաձեռնությունների կարիքը:
«Թվում էր, թե ինչ է ակնկալվում. կենտրոնում պետք էր լիներ երեխան, երեխայի կարիքը, նրա ուսուցումը, նրա համար ստեղծվող պայմանները: Սակայն ստացվում է՝ տարբեր օղակներում կատարվում են մեծ ծախսեր, հատկացվում են մեծ գումարներ, բայց այդպես էլ փակ շրջանի նման մենք ունենում ենք անընդհատ կրկնվող խնդիրներ»- արձանագրել է հատուկ մանկավարժը։
Տնտեսագետ
Նոր մեկնաբանություն