«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Արդեն մի քանի տարի հրաժարվում եմ լուսաբանել դպրոցներում տնօրենի պաշտոնի շուրջ գզվռտոցները։ Ապացուցված է՝ միշտ կան իրար դեմ դուրս եկած երկու խմբավորումներ. մի կողմին ձեռնտու է նշանակված տնօրենը, քանի որ իրենց դասաժամերն ավելացնելու, իրենց լավ նայելու, իրենց քծնանքի չափաբաժինն ընդունելու և այլ ձեռնտու պայմանավորվածություններ են ունենում։ Մյուս կողմը դժգոհ է լինում, քանի որ այդ պայմանավորվածություններին չի ստացվում հասնել ինչ-ինչ պատճառներով։
Հերթական իրարանցումն է Վանաձորի թիվ 16 դպրոցում։ Արդեն երկու օր ուսուցիչները գործադուլ են անում, հետևաբար դասի չեն գնում նաև երեխաները։
Բողոքի ակցիա անող ուսուցիչները համաձայն չեն կրթության նախարարության որոշմանը, որով դպրոցի 10 տարվա տնօրենը, որ պաշտոնավարել է մինչև անցած տարվա սեպտեմբեր, հաղթող է ճանաչվել մրցույթում ու վերանշանակվել իր նախկին պաշտոնում։ Արդեն երկու օր իրենց բողոքը մարզպետարան հասցնելու համար ընտրում են հենց դասի ժամերը ու երեխաներին հորդորում դպրոց չգնալ, քանի որ իրենք խիստ զբաղված են «դպրոցի ապագայի հարցերով»։
Իրար ատող այս երկու թևերից հերթով զանգում են ինձ՝ խնդրելով լուսաբանել, բարձրացնել իրենց պահանջը։ Ու պարզվում է՝ մի թևի ուսուցիչներին ու ծնողներին դուր չի գալիս մրցույթում հաղթած նախկին տնօրենի խիստ ու պահանջկոտ գործելաոճը, մյուսը դա նորմալ է համարում ու, ընդհակառակը, պնդում, թե դրանից շահել է դպրոցը։ Անգամ ծնողներից մեկն ասաց, թե իր երեխային հատուկ այդ դպրոց է տարել, քանի որ տեսել է՝ կարգուկանոն կա, փող հավաքել չկա, ու որ տնօրենը ուսուցիչներին արգելել է դրամահավաքությամբ զբաղվել։
Նախկին տնօրենի խստապահանջ լինելը քննադատող ու մի քանի ամիս պաշտոնակատար նշանակված ղեկավարին ողջունող թևից ասում են, թե տնօրենն իրենց հետ կոշտ ու կոպիտ է։
Քանի որ լուսաբանմամբ չեմ անդրադարձել խնդրին, չեմ էլ խոսել երկու իրար դեմ ելած տնօրենների հետ, չեմ կարող ասել՝ ով ինչքան է իսկապես մտահոգ դպրոցի ապագայով։ Բայց հետաքրքիրն ու ինձ համար մտահոգիչն այն է, որ իրար ատող այս երկու թևերն իրենց ատելության մասին թաքուն են խոսում, այնպես, որ իրենց չտեսնեն, չճանաչեն՝ կանխավարկածով՝ բա որ հանկարծ իրենց կողմնակից թեկնածուն ի վերջո տնօրեն չդառնա՞։ Չէ՞ որ անցած տարի սեպտեմբերին, երբ պաշտոնավարման ավարտից հետո պաշտոնից հեռացել է արդեն ատելի դարձած տնօրենը, բոլորը միահամուռ ցույց են տվել, թե ափսոսում են, մտահոգված են, փշաքաղված են, որ իրենց պաշտելի տնօրենը հեռանում է իրենցից։ Հետո կես տարի ջանք չեն խնայել պաշտոնակատարին քծնելու համար, որ ցույց տան, թե ինչքան ավելի լավն է նախկինից։ Հիմա իրենց կես տարվա քծնանքը ջուրն են գցում, ախր։
Ի վերջո, որևէ կողմում հայտնված ուսուցիչ, ծնող կամ ակամա դասադուլ անող աշակերտ չի էլ քննարկում՝ լա՞վն է տնօրենի թեկնածուի՝ դպրոցը զարգացնելու ծրագիրը, հմտություններ ունի՞, ի վիճակի՞ է մի լավ բան անելու դպրոցի համար։ Չէ՛, կարևորը՝ դպրոցի միջանցքներում իրենց սիրալի՞ր է բարևում, թե՞ ոչ, թո՞ւյլ է տալիս շքեղ նվիրատվություններ, թե՞ ոչ, իրենց սրտով է գնո՞ւմ, թե՞ ոչ…
Այ այսպիսի խայտառակ համակարգ, որի միջով ու միջոցով կյանք են մտնում սերունդներ։
Կարինե Սիմոնյան
Սահմաններ. Գևորգ Այվազյան

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026























































