«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ northernirelandworld – ի
Իռլանդիայի կրթության և երիտասարդության նախարարությունը հայտարարել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության նոր՝ հիբրիդային մոտեցման մասին։ Նախատեսվում է եկող սեպտեմբերից 5 ավագ դպրոցում 40 նոր՝ «ներառական հատուկ դասարաններ» բացել՝ այդ թիվը հասցնելով 427 – ի։
Մոդելը, ըստ նախարարության, համադրում է հատուկ և հիմնական կրթության տարրերը։ Աշակերտները որոշ դասաժամեր կանցկացնեն ընդհանուր դասարաններում, իսկ օրվա ընթացքում լրացուցիչ աջակցություն կստանան հատուկ դասարանում։
Նախարարությունն այս նախաձեռնությունը ներկայացրել է որպես «նոր մոտեցում», որն, ըստ պաշտոնական հաղորդագրության, հիմնված է որոշ դպրոցներում կիրառվող հաջող փորձի վրա և հնարավորություն է տալիս համատեղել ներառական ուսուցումն ու մասնագիտացված աջակցությունը։
Հատուկ մասնագետների հարցը
Նախարարությունն ընդգծել է, որ այսպիսով կբավարարվի ամբողջ երկրի դպրոցների պահանջարկը՝ ավելի ճկուն և ներառական ձևերով հնարավոր կլինի աջակցել հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին։ Նախատեսվում է 1 կամ 2 ուսուցչի հաստիք՝ ավագ դպրոցում, ինչպես նաև ուսուցչի 2 օգնականի աջակցություն՝ յուրաքանչյուր ներառական հատուկ դասարանում։
Դպրոցները կահավորման և սարքավորումների համար կստանան 30 000 եվրո դրամաշնորհ, անհրաժեշտության դեպքում՝ շենքային թեթև նորոգումների և հարմարեցումների համար ֆինանսավորում։
Կրթության նախարար Հիլդեգարդ Նաուգթոնը հայտարարել է, որ այս քայլը «ևս մեկ կարևոր առաջընթաց է՝ ապահովելու, որ յուրաքանչյուր երեխա ստանա իր կարիքներին համապատասխան կրթություն»։
Աուտիզմի ոլորտում գործող AsIAm բարեգործական կազմակերպությունը նշել է, որ մտահոգված է այն աշակերտների համար, որոնք դեռ չունեն դպրոցական տեղ։
«Թեև նման բարեփոխումները կարող են նպաստել ավելի ներառական համակարգի ձևավորմանը, դրանք չպետք է անտեսեն ոչ միայն դպրոցական տեղ ունենալու, այլև համապատասխան կրթական միջավայրում սովորելու իրավունքը», — նշվում է մասնագիտացված կազմակերպության հայտարարության մեջ։
Կազմակերպությունը նաև ընդգծել է, որ «ներառական» տերմինի կիրառումը պետք է հստակեցվի․ աուտիզմի խնդրին պատրաստ դասարանները պետք է ապահովեն ներառականություն և մասնակցություն հիմնական կրթական գործընթացներին։
Պարզաբանումների կարիք
Կազմակերպությունը մտահոգվել է, որ նախաձեռնությունը ներկայացվել է առանց բավարար նախնական խորհրդակցության և կոչ է արել շտապ պարզաբանումներ տրամադրել։
Որոշ դպրոցների ղեկավարներ դժգոհել են, որ թեև ավելի շատ երեխաների ընդունելու ցանկություն կա, ֆիզիկական տարածքի սահմանափակ լինելը թույլ չի տալիս բացել լրացուցիչ դասարաններ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ