«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Վրաստանի ԿԳԵ նախարարության
Վրաստանում պարտադիր դպրոցական համազգեստը կգործարկվի 2026 – 2027 ուսումնական տարվանից՝ առաջին փուլում ընդգրկելով 1 -6 – րդ դասարանները։
Համազգեստի արժեքը մոտ 30-50% ավելի մատչելի կլինի, քան այժմ ծախսվում է երեխաներին նոր ուսումնական տարվան պատրաստվելու համար։ Newsgeorgia – ին տված հարցազրույցում հայտարարել է կրթության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան։
Փոխնախարարի խոսքով՝ համազգեստի վերջնական գինը դեռևս որոշված չէ, քանի որ շուկայի ուսումնասիրությունըշարունակվում է դիզայնի հաստատման գործընթացին զուգահեռ։ Նախնական հաշվարկներով՝ մեկ ամբողջական հավաքածուն կարժենա մոտ 100 լարի (մոտ 14 000 հայկական դրամ)։
Գաբիսոնիան նաև ընդգծել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին համազգեստը կտրամադրվի անվճար։ Ծրագրի ընդլայնումը այլ խմբերի վրա այս պահին չի դիտարկվում, սակայն հնարավոր լրացուցիչ որոշումներ չեն բացառվում շուկայի ուսումնասիրության ավարտից հետո։
Գների վերահսկման և դրանց արհեստական բարձրացումը կանխելու պարտավորությունը ստանձնել է կառավարությունը, որը պետք է համակարգի համազգեստի գնումնեն ու մատակարարումը՝ սահմանափակելով մասնավոր հատվածի ազդեցությունը գնի ձևավորման վրա։
Կրթության նախարարությունը համազգեստի էսքիզները ներկայացրել էր անցյալ շաբաթվա սկզբին։ Դրանք դասական ոճի հավաքածուներ են՝ աղջիկների համար նախատեսված ինչպես կիսաշրջազգեստի, այնպես էլ տաբատի տարբերակներով։
Իշխանությունները այս նախաձեռնությունը դիտարկում են որպես հանրակրթության լայնածավալ բարեփոխումների կարևոր փուլ՝ ենթադրելով, որ համազգեստը կնպաստի ուսումնական մթնոլորտի ձևավորմանը, կնվազեցնի երեխաների միջև տեսանելի սոցիալական տարբերությունները և կհաստատի դպրոցական ավանդույթներ՝ ինչպես զարգացած երկրների դպրոցներում։
Վրաստանում անկախության վերականգնումից հետո պետական դպրոցներում համազգեստը չի եղել պարտադիր ազգային մակարդակով։ 1990-ականներից համակարգը աստիճանաբար հրաժարվել է խորհրդային պարտադիր համազգեստից։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ