Լուսանկարը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
Տեսանյութը՝ ՄՀԿ – ի
Ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ–լեցուն դահլիճում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 20-ամյակը նշանավորվեց աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի կատարումով։ Նա առաջին անգամ է այցելել Հայաստան: Համերգին ներկայացավ հատուկ հյուրի կարգավիճակով՝ բարձր գնահատելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մասնավորապես գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ իր համագործակցությունը։
Աշխարհահռչակ կատարողը ներկայացրեց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը։ Անվանի երաժիշտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ։


























































