
Լուսանկարը՝ hcamag.com կայքից
Կանադայի ուսուցիչների ավելի քան 3/4 –ը վստահ է, որ դպրոցներում արհեստական բանականության գործիքների արագ ներդրումը սթրեսի աղբյուր է։ Այս իրավիճակն է պարզվել Կանադայում իրականացված «Կատարյալ կրթություն» հետազոտությամբ։
Զեկույցն իրականացվել է կրթության ոլորտում աշխատող 300 անձանց շրջանակում։
Հարցվածների 77% – ը համարում է, որ արհեստական բանականության նոր գործիքներին տիրապետելու պահանջը սթրեսի աղբյուր է։
«Սա քննադատություն չէ ղեկավարության հանդեպ, այլ տեխնոլոգիայի աննախադեպ արագ փոփոխության բացատրություն։ Դպրոցաական համակարգերից պահանջվում է կարգավորել արագ փոփոխվող միջավայրը», – բացատրել է հետազոտությունն անցկացրած ղեկավար խմբի ներկայացուցիչ Թոմ Դ’Ամիկոն։
Զեկույցից հասկանալի է դառնում, որ մինչև 34 տարեկան ուսուցիչների 71%-ը և 35–54 տարեկանների 76%-ը սթրեսի մասին են վկայել՝ այն կապելով արհեստական բանականության գործիքների հետ։
Զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ Կանադայի դպրոցական համակարգերում առկա է կառավարման բաց․ ուսուցիչները «սպասում են ինստիտուցիոնալ պարզեցման, որի շնորհիվ գործիքներն անվտանգ կլինեն»։


























































