«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԵՄ ԱԼԳ կայքից
Մոլդովայում առաջին անգամ իրականացվել է «Դպրոցական բարոմետր 2026» ուսումնասիրությունը։ Պարզվել է՝ յուրաքանչյուր 10 աշակերտից և ծնողից 8–ը գոհ են իրենց դպրոցի կրթության որակից, մինչդեռ ուսուցիչների և տնօրենների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 9–ը՝ 10–ից։
Հարցվածների 73%-ը կարծում է, որ ուսումնասիրվող առարկաները՝ մաթեմատիկա, ռումիներեն, ոչ մայրենի լեզվով սովորողների մայրենի լեզու, օտար լեզուներ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և պատմություն, համապատասխանում են սովորողների հետաքրքրություններին և կարիքներին։
Աշակերտները որպես ծրագրային ինտեգրման առաջնահերթ թեմաներ նշել են առողջապահական կրթությունը (84%), մասնագիտական կողմնորոշումը (82%), մարդու և երեխայի իրավունքները (82%) և ֆինանսական կրթությունը (80%)։
Ամենաբարձր գնահատականները տրվել են դպրոցներում հարաբերական մթնոլորտին՝ ուսուցիչների հարգալից վերաբերմունքին (83%), բարեկամական վերաբերմունքին (79%), սովորողների բարեկեցության նկատմամբ հոգածությանը (76%) և նրանց կարծիքն արտահայտելու խրախուսմանը (75%)։
Միաժամանակ, ըստ հարցումների, դեռ կան որոշ խնդիրներ։ Հարցվածների միայն 34%-ն է գոհ հաշմանդամություն ունեցող աշակերտների դպրոցական տրանսպորտի հասանելիությունից։
Պահպանվում են նաև գնահատման ընթացքում խարդախության վերաբերյալ ընկալումները, ինչպես նաև նկատվում են տարբերություններ աշակերտների և ուսուցիչների միջև ակադեմիական ազնվության հարցում։
Մոլդովայի կրթության նախարար Դան Պերջունը նշել է, որ ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս՝ որտեղ է համակարգը գործում արդյունավետ և որտեղ է անհրաժեշտ ավելի վճռական միջամտություն։ Նրա խոսքով՝ ուսանողների և ծնողների մեծամասնության վստահությունը դպրոցի նկատմամբ դրական ազդակ է, սակայն դասագրքերի, ակադեմիական ազնվության, բուլինգի դեպքերի հաճախականության և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման վերաբերյալ տվյալները պահանջում են արագացված բարեփոխումներ։
Հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 2 100 աշակերտ յուրաքանչյուր հարցման համար, նաև 1 570 ծնող, 2 463 ուսուցիչ և 95 տնօրեն՝ ընտրված 110 դպրոցներից։
Ուսումնասիրությունը պատվիրվել է Մոլդովայի Կրթության և հետազոտության նախարարությունը և իրականացվել է ՄԱԿ-ի գործակալությունների աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ՄԱԿ-ի Կանանց կազմակերպություն և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ինչպես նաև ԵՄ ֆինանսավորմամբ և Նորվեգիայի և Միացյալ Թագավորության աջակցությամբ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































