«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` UNESCO–ի կայքից
2030 թվականի վերջնաժամկետի մոտենալու հանգամանքը կարիք է ստեղծում համապարփակ գնահատել ՄԱԿ–ի սահմանած Կայուն զարգացման նպատակներից 4–րդ կետի՝ որակյալ կրթության ասպարեզում գրանցած առաջընթացը։ Այս տեղեկությունը նշված Է ՅՈՒՆԵՍԿՕ – ի պաշտոնական կայքում։
Հետևելով Կրթության մշտադիտարկման համաշխարհային զեկույցի անկախ արտաքին գնահատման հանձնարարականին, Խորհրդատվական մարմինն առաջարկել է կրթական վիճակագրությունը բերել առաջին պլան և փոփոխություններ մտցնել հաջորդ երեք զեկույցների շրջափուլերում՝ «Հետհաշվարկ մինչև 2030» շարքի տեսքով։
Առաջին զեկույցն, ըստ պաշտոնական հաղորդագրության, կանդրադառնա չորս ցուցանիշների՝
վաղ մանկության կրթության մասնակցություն
դպրոցից դուրս մնացածների մակարդակ
ավարտական մակարդակ
բարձրագույն կրթության ընդգրկվածության համախառն գործակից
Յուրաքանչյուր ցուցանիշի լայն շրջանակի համար նախատեսվում է վերլուծել արագ առաջընթաց գրանցած 5 և լճացում ապրող 2 երկիր (ընդհանուր առմամբ 35 երկիր)՝ օրինակների ներկայացուցչական խումբ ապահովելու համար։
Նպատակն, ըստ պաշտոնական մեկնաբանության, ոչ թե աշխարհի «լավագույն» արդյունքներ ցուցաբերող երկրներին ընտրելն է, այլ տարածաշրջանային առումով հավասարակշռված երկրների խումբ առանձնացնելը, որն արագ է բարելավել իրավիճակը՝ մեկնարկային պայմանների և համատեքստի ֆոնին։
Զեկույցը նախատեսվում է հրապարակել 2026 թ. մարտի 25-ին։
2026 թ. Զեկույցից ակնկալվում է 6 հարցի պատասխան․
Կրթական զարգացման նմանատիպ մակարդակից մեկնարկած երկրների շարքում որո՞նք են ավելի արագ բարելավել իրենց արդյունքները կամ լճացում ապրել վաղ մանկության կրթության մասնակցության, դպրոցից դուրս մնացածների մակարդակի, ավարտական մակարդակի և բարձրագույն կրթության մասնակցության առումով։
Հաջողվե՞լ է արդյոք նվազեցնել անհավասարությունը։
Արագ բարելավում (կամ լճացում) ունեցող երկրների դեպքում որո՞նք են այն 2-3 հիմնական պայմանները, որոնք օգնում են առաջընթացին։
Ո՞ր քաղաքականություններն ունեն առանցքային դերակատարում՝ կրթության մասնակցությունը բարելավելու և անհավասարությունը երկարաժամկետ կտրվածքով նվազեցնելու գործում, և ինչպե՞ս են դրանք առնչվում երկրների վերլուծություններում վկայակոչված գործոններին։
Ո՞րն է ֆինանսավորման քաղաքականության դերը արդարությունը խթանելու գործում։
Ի՞նչ հետևություններ են բխում վիճակագրական, երկրների դեպքերի և քաղաքականության վերլուծություններից՝ կրթական օրակարգի ապագայի համար։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
























































