«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ polskieradio կայքից
Լեհաստանի կրթության նախարարությունը քննարկում է 1–8-րդ դասարանների աշակերտների բջջային հեռախոսների օգտագործման արգելք սահմանելու հարցը: Այս հայտարարության հեղինակը կրթության նախարար Բարբարա Նովացկան է։ Նա ասել է որ համապատասխան օրենսդրական նախագիծը մշակվում է և ուժի մեջ կմտնի հաջորդ ուսումնական տարում։
Նախարարն ընդգծել է, որ նման որոշման հիմքում ուսուցիչների պնդումներն են՝ բջջային սարքերը աշակերտներին շեղում են։
«Աշակերտները կորցնում են կենտրոնացումը։ Եթե սա այն գործիքն է, որն ուսուցիչներին անհրաժեշտ է, ես սիրով դա կանեմ նրանց համար», — նշել է նախարարը՝ հավելելով, որ բացառություն կլինի այն դեպքերում, երբ ուսուցիչը որոշի, որ հեռախոսը խիստ անհրաժեշտ է ուսումնական գործընթացում։
Հարցին, թե արդյո՞ք կստորագրվի նման օրենք, Նովացկան պատասխանել է. «Վարչապետին չեմ մեջբերի, բայց վատ կլինի, եթե նա չստորագրի երեխաներին պաշտպանող օրենքները»։
Սահմանափակում՝ սոցցանցերում
Նախարարը նաև տեղեկացրել է, որ իշխող ուժը ծրագրում է սահմանափակել անչափահասների հասանելիությունը սոցիալական ցանցերին, և նախնական դրույթներն արդեն պատրաստ են։
«Մենք արդեն նախնական դրույթներ ենք մշակել։ Հուսով եմ՝ այս շաբաթ դրանք կներկայացնենք» – նախարարի խոսքն է մեջբերում լեհական հանրային ռադիոն։
Ըստ Նովացկայի, թվայնացման նախարարությունը աշխատում է այնպիսի լուծումների վրա, որոնք թույլ կտան հարթակներին հաղորդակցվել թվային ինքնության տվյալների հետ և ստուգել՝ արդյո՞ք օգտատերը 15 տարեկանից բարձր է։
«Համոզված ենք, որ հարթակները պետք է պատասխանատվություն կրեն այն բովանդակության համար, որը մատուցում են», — ասել է Նովացկան՝ հավելելով, որ կանոններին չհամապատասխանող հարթակները կկանգնեն «ծախսատար» հետևանքների առջև։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026
























































