«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ africannewsagency.com–ի
Նախաճաշը կարևոր սնունդ է աշակերտների համար, հատկապես եթե հաշվի ենք առնում նրանց աճը, ճանաչողական զարգացումն ու ուսումնական առաջադիմությունը: Այս կարևր հիշեցման հեղինակը Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնի դիետոլոգ Թարին Բորցն է։
Գիշերային երկար ընդմիջումից հետո օրգանիզմի էներգետիկ պաշարները նվազում են, իսկ ուղեղը, որը հիմնականում աշխատում է գլյուկոզայով, կարիք ունի «վառելիքի», որպեսզի գործի արդյունավետ։
Բորցը բացատրում է, որ առավոտյան սնվելը օգնում է «վերականգնել արյան գլյուկոզայի մակարդակը՝ նպաստելով կենտրոնացմանն ու հիշողությանը, ինչպես նաև ապահովում է կարևոր սննդանյութեր՝ բջջանյութ, կալցիում, երկաթ, յոդ և B խմբի վիտամիններ։
Հավասարակշռված նախաճաշը նպաստում է նաև ախորժակի վերահսկմանը և կայուն էներգետիկ մակարդակին։
«Նպատակն է համադրել բարձր բջջանյութ պարունակող ածխաջրերը սպիտակուցների, առողջ ճարպերի և բջջանյութի հետ, որպեսզի դանդաղեցվի շաքարի ներծծումը արյան մեջ», — հիշեցրել է սննդաբանը։ Ըստ Թարին Բորցի՝ africannewsagency կայքին տված բացատրության, այս հավասարակշռությունը օգնում է պահպանել կենտրոնացումը և խուսափել կեսօրին ի հայտ եկող հոգնածությունից, որը շատ աշակերտներ են զգում։
Նախաճաշը բաց թողնելը կարող է զգալի ազդեցություն ունենալ տրամադրության և արդյունավետության վրա։ «Նախաճաշը բաց թողնելը կարող է հանգեցնել գլյուկոզայի մակարդակի նվազման, դա խաթարում է ուշադրությունն ու կենտրոնացումը», — նշել է Բորցը։
Քաղցած դպրոց եկող երեխաները դժվարությամբ են կենտրոնանում դասերի վրա և ավելի հաճախ են ձգտում արագ «լուծումների»՝ շաքարով հարուստ խորտիկների տեսքով։
«Դա կարող է առաջացնել արյան շաքարի կտրուկ բարձրացում, ապա՝ անկում, ինչի հետևանքով առաջանում են հոգնածություն, վատ տրամադրություն և դյուրագրգռություն», — ավելացնում է նա։
Բորցի խոսքով՝ շաքարով հարուստ ըմպելիքների, խորտիկների և ուտեստների օգտագործումը կարող է նպաստել քաշի ավելացմանը և բարձրացնել գիրության ռիսկը մանկության շրջանում և հետագայում՝ հասուն տարիքում։ Շաքարի ավելցուկը կարող է նաև խաթարել նյութափոխանակության բնական գործընթացները՝ երկարաժամկետ հեռանկարում դժվարացնելով քաշի վերահսկումը։
Ըստ տարիքի
Սննդային պահանջները տարբեր են տարիքային խմբերի միջև, և այդ պատճառով նախաճաշը պետք է տարբեր լինի փոքր երեխաների և դեռահասների համար։
Վաղ մանկության և տարրական դպրոցի երեխաներն ունեն փոքր ստամոքս և սահմանափակ էներգետիկ պաշարներ, ինչի պատճառով ավելի հակված են հիպոգլիկեմիայի։ «Առաջարկեք պարզ, հավասարակշռված նախաճաշեր՝ էներգիայի համար ածխաջրերով և հագեցվածության համար սպիտակուցներով», — խորհուրդ է տալիս Բորցը։
Դեռահասները բախվում են այլ մարտահրավերների։ Նրանց օրգանիզմը պահանջում է ավելի շատ էներգիա, սպիտակուց, երկաթ, կալցիում և ցինկ՝ արագ աճի և սեռահասունացման փոփոխությունների պատճառով։ Բորցը նշում է, որ դեռահասները նաև «ավելի հաճախ են բաց թողնում նախաճաշը՝ ժամանակի սղության, ախորժակի փոփոխությունների կամ մարմնի պատկերի հետ կապված մտահոգությունների պատճառով»։
Սակայն հենց այս փուլում է կայուն էներգիան և կենտրոնացումը առավել անհրաժեշտ՝ հաշվի առնելով երկար դասաժամերն ու ուսումնական պահանջների աճը։
«Սպիտակուցով և բջջանյութով հարուստ նախաճաշը կարող է ապահովել կայուն էներգիա և բարելավել կենտրոնացումը», — ասում է նա։
Բորցը շեշտում է, որ «օրը պետք է սկսել հավասարակշռված նախաճաշով՝ ներառելով սպիտակուց, ամբողջական հատիկներ և առողջ ճարպեր»։
Նա հավելում է, որ միայն ածխաջրերից բաղկացած շտապ կերած սնունդը «չի տալիս նույն օգուտը և խորհուրդ չի տրվում»։
Մատչելի տարբերակներից են կաթով և գետնանուշի կարագով պատրաստված եգիպտացորենի շիլան կամ վարսակը, մածունը՝ մրգով և մյուզլիով, ձուն՝ ավոկադոյով և շագանակագույն հացով, ինչպես նաև կաթային սմուզիները՝ մրգերով, վարսակով և ընկույզով։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
























































