«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC-ի
Ինչպես խոսել երեխաների հետ վնասակար առցանց բովանդակության շուրջ։ Այս հարցի պատասխանը տվել է Մեծ Բրիտանիայի Գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարարությունը՝ Յորքշիրում ու Միդլենդսում ներդնելով փորձնական ծրագիր՝ «Դու չես իմանա, քանի դեռ չես հարցրել» խորագրով։
Նախաձեռնության նպատակն է ծնողներին տրամադրել ուղեցույցներ, թե ինչպես քննարկել սոցիալական մեդիայում տարածվող մարմնի վերաբերյալ ամոթանքն ու վիրավորանքը, անթույլատրելի բովանդակությունը։
Նախաձեռնությունը մեկնարկում է այն պայմաններում, երբ կառավարության նոր ուսումնասիրությամբ պարզվել է՝ ծնողների կեսը խոստովանում է՝ երեխաների հետ չի քննարկում վնասակար առցանց բովանդակությունը։ Այս հանգամանքը ընդգծել է տեխնոլոգիաների նախարար Լիզ Քենդալը։
«Ես գիտեմ, որ շատ ծնողներ անհանգստացած են այն ամենից, ինչ իրենց երեխաները տեսնում և անում են առցանց՝ հաճախ նրանց աչքից հեռու և երբեմն իրենց վերահսկողությունից դուրս։ Մենք վճռական ենք երեխաներին ապահովել արժանի մանկություն և պատրաստել նրանց ապագային։ Այդ պատճառով ենք աջակցում ծնողներին այս քարոզարշավի միջոցով և մեկնարկում քննարկում այն մասին, թե ինչպես կարող են երիտասարդները ապրել և զարգանալ սոցիալական մեդիայի դարում»,– հայտարարել է նախարարը։
Քարոզարշավը արձագանք է ծնողների աճող պահանջին՝ արգելել մինչև 16 տարեկանների հասանելիությունը սոցիալական մեդիային։
«Աստրեա» ակադեմիայի տնօրեն Դեյվիդ Սքեյլսը BBC-ի հետ զրույցում ողջունել է կառավարության նոր նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ անհրաժեշտ են ավելի խիստ քայլեր։
«Մենք պետք է վերանայենք այն, թե ինչ տարիքից երեխաները պետք է սմարթֆոն ունենան։ Մինչև 16 տարեկանների համար պետք է լինի սոցիալական մեդիայի արգելք, իսկ դպրոցներում՝ հեռախոսների ամբողջական արգելք։ Դա հասարակության համար հստակ ազդակ կլինի, որ թեև տեխնոլոգիաներն ունեն իրենց առավելությունները, դրանք ունեն նաև լուրջ սահմանափակումների անհրաժեշտություն»,– ասել է նա։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ