
Լուսանկարը՝ BBC-ի կայքից
Բրիստոլի կրտսեր դպրոցը Մեծ Բրիտանիայում առաջինն է, որ փորձարկում է նոր ազգային երաժշտական ուսումնական ծրագիր։ Այս նախաձեռնության հիմքում խնդիրներն են. վերջին տարիներին նկատվում է երաժշտություն առարկայի քննություններին դիմողների 42 %-ով նվազում և մասնագիտացված 1000 ուսուցչի պակաս։
Նոր ծրագիրը մշակվել է Բրիստոլում գործող «Կրթության տարածում» բազմաճյուղ ակադեմիական ցանցի և Ազգային ակադեմիայի համագործակցությամբ։
Ծրագիրը ներառում է 36 թեմա և 216 դասաժամ՝ նախատեսված առաջին և երկրորդ հիմնական փուլերի համար և ամբողջությամբ անվճար հասանելի կդառնա Մեծ Բրիտանիայի բոլոր տարրական դասարանների համար։
Դասերի թեմաները ստեղծվել են 18 ամսում և հիմնված են ազգային արվեստի կազմակերպությունների նախընտրությունների, այդ թվում՝ Թագավորական բալետի և օպերայի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և Երեխաների ազգային նվագախմբի մասնագետների առաջարկների վրա։


























































