
Լուսանկարը՝ BBC-ի
Մեծ Բրիտանիայի Հասարակական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը հայտարարում է, որ հատուկ կարիքին ուղղված միջոցառումները «խափանված են», և հազարավոր անչափահասներ «ավելի քան մեկ տարի սպասում են» նախնական գնահատմանը։
Կազմակերպության գործադիր տնօրեն Հարի Քուիլթեր-Փինները նշել է, որ վաղ փուլում աջակցության մեջ ավելի մեծ ներդրումները «կապահովեն, որ ավելի շատ երեխաներ օգնություն ստանան ավելի շուտ»։
Աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպություններից մեկը, որը տրամադրում է աուտիզմի գնահատման ծառայություններ, հիմնադիր դոկտոր Լիզա Ուիլյամսի շուրթերով ընդգծել է, որ կառավարության նախընտրելի մոդելներով առաջ շարժվելը կարող է հիասթափեցնել ընտանիքներին, ուստի «հստակ ընթացակարգերը և ժամանակին վերանայումները վճռորոշ նշանակություն կունենան»։
Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Բրիջեթ Ֆիլիպսոնը BBC–ի կրթության բաժնի խմբագրի հետ զրույցում նշել է․ «Երեխաները տուժել են համակարգի ձախողումների հետևանքով, և մենք մտադիր ենք իրականացնել այդ բարեփոխումը»։
Բիտանական կառավարությունը նախատեսում է մինչև 2035 թվականը կրթության, առողջության և խնամքի անհատական ծրագրեր տրամադրել միայն առավել բարդ հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներին։
Բացի այդ, նախատեսվում է 2029 թվականից սկսած՝ երեխաների կարողությունները վերագնահատել կրթության ոլորտում հաջորդ փուլ տեղափոխվելիս։
Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունների արդյունքում տասնամյակի ավարտից սկսած դպրոցներում հատուկ կարիքի բարձրագույն մակարդակի աջակցության շրջանակում ընդգրկված երեխաների համամասնությունը տարեցտարի կսկսի նվազել։



























































