Տեսանյութը՝ ՄՀԿ-ի
Կրթության արդյունքը պետք է գնահատես երկարաժամկետ կտրվածքով: Այս միտքը «Կրթությունը՝ մարդու համար» խորագրով քննարկման ժամանակ վերահաստատեց մաթեմատիկոս, դասագրքերի հեղինակ Սմբատ Գոգյանը:
Վկայակորելով իր դոկտորական ատենախոսության թեման՝ մաթեմատիկոսը ընդգծեց, որ յուրաքանչյուր քայլափոխի լավագույնը վերցնելով՝ վերջում կարող ես ստանալ ամենավատ արդյունքը:
Սմբատ Գոգյանը վկայակոչեց պետական հանրակրթական դպրոցների շրջանում վերապահումներով ընդունվող այլընտրանքային դպրոցներից «Մխիթար Սեբաստացու» օրինակը և պնդեց, որ այդ կրթահամակարգում սովորող երեխաներն ավելի նպատակասլաց են և ավելի մեծ կամքի ուժ ունեն:
Ենթադրեց, որ գուցե պատճառն այն է, որ այդ երեխային իր դպրոցում տարիներով պարզապես սիրել են:

























































