«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ esafety.gov.au կայքի
2025 թվականի դեկտեմբերի 10-ից տարիքային սահմանափակումներ են գործելու և սոցիալական մեդիայի հարթակները պարտավոր կլինեն ձեռնարկել ողջամիտ քայլեր՝ կանխելու համար մինչև 16 տարեկան ավստրալացիների՝ հաշիվ ստեղծելու կամ պահպանելու հնարավորությունը։ Պաշտոնական կայքում գրել է Ավստրալիայի թվային անվտանգության հարցերով հանձնակատարը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, սահմանափակումների նպատակը անչափահասներին պաշտպանելն է այն ճնշումներից և վտանգներից, որոնք առկա են սոցիալական մեդիայի հաշիվների օգտագործման պատճառով։ «Այդ վտանգները բխում են հարթակների այն առանձնահատկություններից, որոնք խրախուսում են էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելը և միաժամանակ մատուցում են բովանդակություն, որը կարող է վնասել առողջությունը և բարեկեցությունը»,- նշված է պաշտոնական կայքում։
Թեև պաշտոնական գնահատում դեռ չի արվել, տարիքային սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, կվերաբերեն Facebook, Instagram, Snapchat, TikTok, X (նախկինում՝ Twitter) և YouTube հարթակներին:
Սահմանափակումները կկիրառվեն այն սոցիալական մեդիայի հարթակների նկատմամբ, որոնք բավարարում են երեք հիմնական չափանիշի, եթե դրանք չեն բացառվել 2025 թվականի հուլիսին Կապի նախարարի հաստատած իրավական ակտերով։ Այդ պայմաններն են՝
ծառայության հիմնական կամ էական նպատակը առցանց սոցիալական փոխգործակցությունն է երկու կամ ավելի օգտագործողների միջև
ծառայությունը թույլ է տալիս օգտագործողներին կապ հաստատել կամ փոխգործակցել միմյանց հետ
ծառայությունը թույլ է տալիս օգտագործողներին հրապարակել նյութեր հարթակում
Առցանց խաղերն ու առանձին հաղորդագրությունների հավելվածները ներառված չեն այս սահմանափակումների մեջ։
Կառավարությունը նաև ընդգծում է, որ այս քայլը արգելք չէ, այլ ժամանակավոր հետաձգում է սոցիալական մեդիայում հաշիվ ունենալու հնարավորությունը։
Սա նշանակում է, որ մինչև 16 տարեկան անձանց՝ սոցիալական հարթակներ մուտք գործելը կարող է պատժամիջոցների հանգեցնել դրանց տերերին, եթե չձեռնարկեն ողջամիտ քայլեր՝ կանխելու անչափահասների հաշիվների ստեղծումը կամ պահպանումը։
Հանձնակատարը տեղեկացրել է, որ esafety.gov.au կայքում կհրապարակվեն հաճախակի տրվող հարցերի պատասխաններ և այլ նյութեր՝ օգնելով ավստրալացիներին՝ ներառյալ մինչև 16 տարեկաններին, նրանց ծնողներին, խնամակալներին և ուսուցիչներին, հասկանալ և նախապատրաստվել փոփոխություններին։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ