«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ «Կայթ» մշակութային հանգույցի
«Կայթ» մշակութային հանգույցն ուրախությամբ հրավիրում է մասնակցելու «Արև է ելել» կրթամշակութային ծրագրի 3-րդ տարեդարձի միջոցառմանը, որը տեղի կունենա 2025թ. նոյեմբերի 2-ին, Խաչիկ գյուղում (Վայոց ձոր)։
Միջոցառման ծրագրի շրջանակում նախատեսվում է «Կրթամշակութային ծրագրերի էքսպո», որի նպատակն է ներկայացնել այն ծրագրերը և կազմակերպությունները, որոնց գործունեությունը նպաստում է Հայաստանում կրթության և մշակույթի հասանելիությանը հատկապես մարզերում և գյուղական համայնքներում։
Ինչպես նաև պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով՝
մշակույթի ու արվեստի կրթության կարեւորությունը երեխաների և մեծահասակների համար
Արվեստն ու մշակույթը կարևոր դեր ունեն երեխաների ստեղծագործական մտածողության, ինքնաարտահայտման և ինքնության ձեւավորման մեջ։
Պանելի ընթացքում կքննարկվի, թե ինչպես կարելի է մշակութային կրթությունը հասանելի դարձնել երեխաներին։ Աանդրադարձ կլինի մեծահասակների կրթական հնարավորություններին, ներգրավվածության և համայնքների զարգացման վրա դրական ազդեցությանը։
կրթության հասանելիության խնդիրը հեռավոր համայնքներում
Հեռավոր և սահմանամերձ համայնքներում կրթական հնարավորությունների սահմանափակ լինելը շարունակում է մնալ լուրջ խնդիր։ Քննարկումը նպատակ ունի վերհանել հիմնական խոչընդոտները և ներկայացնել լուծումներ՝ կրթական հավասար հնարավորություններ ապահովելու համար։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026



























































