«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Բրուկլինի կոնսերվատորիայի
Նյու Յորքում գործող երաժշտական կոնսերվատորիան սկսել է 12.000 քմ տարածքով մասնաշենքի կառուցումը։ Նախատեսվում է կրկնապատկել կազմակերպության կարողությունները բարձրորակ երաժշտական թերապիա և կրթական ծրագրեր իրականացնելու գործում։ Նոր համալիրը կունենա 13 ստուդիա, համերգասրահ և համայնքային տարածք՝ լիովին հարմարեցված հատուկ կարիք ունեցողների համար։
Նախատեսվում է նոր շենքը դարձնել Երաժշտական թերապիայի ինստիտուտի պաշտոնական կենտրոնը։ Ինստիտուտը կգործի ազգային մակարդակով՝ դառնալով ստեղծագործական արվեստների կլինիկական թերապիայի հետազոտության, մասնագիտական պատրաստման և քարոզչության կենտրոն։
Նախաձեռնությունը հովանավորող հիմնադրամը հայտարարել է, որ երաժշտական թերապիայի նոր ինստիտուտը կդառնա ազգային մոդել՝ ցույց տալու, թե ինչպես կարող են արվեստները նպաստել մարդու զարգացմանը, կապերի ստեղծմանը և հոգեկան առողջությանը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































