«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!


Photo by Varduhi Petrosyan
On October 6, the “Media for Education” NGO presented to the Education Inspectorate of Armenia the results of its study on the essays written by 9th-grade students. Issues concerning the preparation phase, the conduct of the exams, and the assessment of essays as final examinations were discussed.
The meeting was attended by the Head of the Education Inspectorate of Armenia- Vagharshak Matikyan, Deputy Heads Raisa Galstyan and Arsen Baghdasaryan, Assistant Anush Ayvazyan, Head of the General Education Department Suren Avetisyan; Head of the Risk Assessment Department Zaruhie Mikaelyan; and Head of Public Relations Varduhi Petrosyan.
Anush Martirosyan, President of the “Media for Education” NGO, noted that after reviewing the content of 95 essays, examining the timing of the adoption of the legal acts regulating the exam, and analyzing the issues identified in the written works known to the NGO, it became evident that stricter supervision is required.
Nelli Hayrapetyan, co-founder of the “Media for Education” NGO and a teacher, emphasized that the average score of the 95 essays she reviewed did not exceed 11 points, while approximately 30 percent of the works received the minimum score. According to her, this indicates that even students in Tavush are still not ready to take the essay as a final examination.
The teacher presented her professional conclusions regarding the content of the essays and highlighted that the content of education and the curricula play a key role in this matter. Nelli Hayrapetyan noted that under the current State Standard of General Education, teaching students to write essays and assessing them already require extraordinary effort, while the existing variety of problems and gaps only aggravate the situation.
Susanna Davtyan, co-founder of the “Media for Education” NGO and a special education teacher, emphasized that if we want to understand why creative thinking is absent in the essays, we must first examine how children’s education has been organized in previous years and identify the main underlying problems.
During the discussion, Anush Martirosyan also highlighted the issue related to the grading scale. She noted that the study of 95 essays written in June 2025 revealed that some teachers had applied double scores, while others had not. This situation indicates that the implementation of a unified grading standard has been problematic. Although the assessment rubric is defined on a 10-point scale, according to the Ministry of Education, Science, Culture and Sports of Armenia, the evaluation was calculated on a 20-point scale. However, as the analysis of the essays and conversations with teachers from Tavush reveal, not all teachers were properly informed about how and on what scale they were expected to assess the works. According to Anush Martirosyan, this clearly indicates that teachers were not provided with the necessary instructions on time and in a proper manner. In addition, representatives of the “Media for Education” NGO reported that some teachers assigned a single overall score (covering both literature and history), while others evaluated separately, for example, assessing knowledge of literature or history individually. There were even cases where only one subject’s score was recorded, despite the fact that the task was an integrated essay.
Ani Azatyan, a high school teacher of Armenian language and literature who also reviewed the essays at the request of the “Media for Education” NGO, stated that under the current conditions, it is impossible to assess the intersecting concepts. She explained that if the task involves such intersecting concepts, analytical thinking should be reflected within a combined and content-based context of both history and literature. She also observed that the students had mostly copied from the provided texts instead of expressing their own thoughts based on them.
The Head of the Education Inspectorate, Vagharshak Matikyan, inquired how teaching essay writing affects the teacher’s work.
Nelli Hayrapetyan responded that teaching essay writing could be a pleasant and meaningful task if free thinking were nurtured from the very first grade, gradually reaching the stage when the student is ready to learn how to write an essay and, only after some time, to take it as an exam. Otherwise, according to the “Media for Education” co-founder and teacher, it is pointless to speak about essays, intersecting concepts, critical thinking, or creative students.
The teachers who met with the Head of the Inspectorate suggested first verifying whether the teachers conducting the exam are themselves capable of writing an essay, and only then considering the idea of holding essay exams for students across all regions.
Vagharshak Matikyan emphasized the importance of clarifying the underlying causes of the raised issues. He suggested mapping the problems to better understand what approach should be taken for effective oversight. The Head of the Education Inspectorate of Armenia stated that the issues brought up during the meeting would receive due attention.
Vagharshak Matikyan emphasized the importance of civil society engagement.
It was agreed to continue the discussions.
This publication has been developed with the financial support of the European Union, within the framework of a sub-grant provided under the “Budgets for Citizens” project implemented by the Armenian Lawyers’ Association, in cooperation with partners “Economic Development and Research Center” (EDRC) NGO and “Agora Central Europe” NGO (Czech Republic). It has been implemented by “Media for Education” NGO within the framework of the “Essay with Critical Thinking Advocacy and Public Discussion based on Budget Analysis of Justice Sector” project. The “Media for Education” NGO is responsible for the content, and it does not necessarily reflect the views of the European Union.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
Category
Media for Education” NGO
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ


Լուսանկարը՝ Վարդուհի Պետրոսյանի
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն հոկտեմբերի 6-ին ՀՀ կրթության տեսչական մարմնին ներկայացրեց Տավուշում արդեն երկրորդ տարին՝ որպես ավարտական քննություն 9-րդ դասարանցիների գրած էսսեների ուսումնասիրության արդյունքները: Քննարկվեցին էսսեն որպես ավարտական քննություն հանձնելու նախապատրաստական փուլի, քննությունների անցկացման և աշխատանքների գնահատման հետ կապված խնդիրները:
Հանդիպմանը մասնակցեցին և բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Ռաիսա Գալստյանը և Արսեն Բաղդասարյանը, օգնական Անուշ Այվազյանը, Հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը, Ռիսկերի գնահատման վարչության պետ Զարուհի Միքայելյանը, Հանրության հետ կապերի բաժնի պատասխանատու Վարդուհի Պետրոսյանը:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը նշեց, որ 96 էսսեների բովանդակությանը ծանոթանալուց, էսսեի անցկացման վերաբերյալ իրավական ակտերի ընդունման ժամկետների ուսումնասիրությունից, ինչպես նաև ՀԿ-ին հայտնի դարձած և գրավոր աշխատանքներում արձանագրված խնդիրներից պարզ է դառնում՝ անհրաժեշտ է խիստ հսկողություն իրականացնել։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի համահիմնադիր, ուսուցիչ Նելլի Հայրապետյանը ընդգծեց, որ իր ուսումնասիրած 96 աշխատանքների միջին գնահատականը չի գերազանցում 11 միավորը, իսկ նվազագույն միավոր ստացած աշխատանքները մոտ 30 տոկոսն են։ Սա, ըստ ուսուցչի, վկայում է, որ անգամ Տավուշում սովորող երեխաները դեռ պատրաստ չեն էսսեի քննություն հանձնելուն: Ուսուցիչը ներկայացրեց էսսեների բովանդակության վերաբերյալ իր մասնագիտական եզրահանգումներն ու նշեց, որ կրթության բովանդակությունն ու կրթական ծրագրերը այս հարցում առանցքային նշանակություն ունեն։ Ըստ Նելլի Հայրապետյանի՝ Հանրակրթության պետական չափորոշչի պարագայում էսսե գրել սովորեցնելն ու այն գնահատելը առանց այդ էլ պահանջում են գերմարդկային ջանքեր, իսկ առկա բազմազան խնդիրներն ու բացթողումները միայն խորացնում են իրավիճակը:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի համահիմնադիր, հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանը շեշտեց՝ եթե ցանկանում ենք հասկանալ, թե ինչու է ստեղծագործ միտքը բացակայում էսսեներում, պետք է անդրադառնանք հարցին, թե նախորդ տարիներին ինչպես է կազմակերպվել երեխաների կրթությունը և որոնք են հիմնական խնդիրները:
Քննարկման ընթացքում Անուշ Մարտիրոսյանը առանձնացրեց նաև գնահատման սանդղակի հետ կապված խնդիրը։ Նշեց, որ 2025 թվականի հունիսին գրված 96 էսսեի ուսումնասիրությամբ պարզվում է՝ ուսուցիչների մի մասն աշխատել է կրկնապատկված միավորներով, իսկ մյուս մասը՝ ոչ։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ գնահատման միասնական ստանդարտի կիրառումը խնդրահարույց է եղել։ Թեև գնահատման ռուբրիկը սահմանված է 10 միավորով, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ գնահատումը հաշվարկվել է 20 միավորի սանդղակով։ Սակայն, ինչպես ցույց են տալիս աշխատանքների ուսումնասիրությունը և տավուշցի ուսուցիչների հետ զրույցները, ոչ բոլոր ուսուցիչներն են պատշաճ կերպով տեղեկացված եղել, թե ինչպես և ինչ սանդղակով պետք է գնահատեն։ Սա, ըստ Անուշ Մարտիրոսյանի, պարզորոշ վկայում է, որ ուսուցիչներին ժամանակին և պատշաճ կարգով չեն տրվել անհրաժեշտ ցուցումները: Բացի այդ, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ ներկայացուցիչները վկայեցին, որ ուսուցիչների մի մասն ընդհանուր միավոր է նշանակել (գրականությունից և պատմությունից), մյուսները՝ առանձին են գնահատել, օրինակ՝ գրականության կամ պատմության իմացությունը, կան դեպքեր, երբ միայն մեկ առարկայի գնահատականն է նշվել: Մինչդեռ, խոսքը ինտեգրված էսսեի մասին է:
Հայոց լեզու և գրականություն դասավանդող, ավագ դպրոցի ուսուցիչ Անի Ազատյանը, որը «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի խնդրանքով նույնպես ուսումնասիրել է էսսեները, բացառեց այս պայմաններում խաչվող հասկացությունների գնահատման հնարավորությունը: Ուսուցչի պարզաբանմամբ, եթե խոսքը խաչվող հասկացությունների մասին է, ապա վերլուծական միտքը պետք է դրսևորվի պատմության և գրականության համատեղ, բովանդակային համատեքստում: Նա նկատեց, որ երեխաները հիմնականում արտագրել են տրված տեքստերից, որոնց հիմքով պետք է գրեին իրենց մտքերը:
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը հետաքրքրվեց, թե ինչպես է էսսե գրել սովորեցնելը անդրադառնում ուսուցչի աշխատանքի վրա։
Նելլի Հայրապետյանը պատասխանեց, որ աշխատանքը հաճելի կլինի, եթե ազատ մտածողությունը զարգանա դեռևս առաջին դասարանից՝ աստիճանաբար հասնելով այն փուլին, երբ աշակերտն արդեն պատրաստ է էսսե գրել սովորելուն, ապա որոշ ժամանակ անց նոր միայն քննություն հանձնելուն։ Այլապես, ըստ ՄՀԿ համահիմնադիր ուսուցչի, էսսեի, խաչվող հասկացության, քննական մտածողության, ստեղծագործ երեխայի մասին խոսելն անիմաստ է:
Տեսչական մարմնի ղեկավարին հանդիպած ուսուցիչներն առաջարկեցին նախ ստուգել, թե քննություն ընդունող ուսուցիչներն իրենք կարո՞ղ են արդյոք էսսե գրել, հետո նոր մտածել երեխաներից բոլոր մարզերում էսսեի քննություն ընդունելու մասին:
Վաղարշակ Մատիկյանը կարևոր համարեց պարզաբանելը, թե որոնք են բարձրաձայնված խնդիրների հիմնավոր պատճառները: Առաջարկեց քարտեզագրել խնդիրները՝ հասկանալու համար, թե ինչ մոտեցմամբ պետք է իրականացվի վերահսկողությունը։ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ բարձրաձայնված խնդիրները կարժանան պատշաճ ուշադրության։
Վաղարշակ Մատիկյանը ընդգծեց քաղաքացիական հասարակության գործունեության կարևորությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները։
This publication has been developed with the financial support of the European Union, within the framework of a sub-grant provided under the “Budgets for Citizens” project implemented by the Armenian Lawyers’ Association, in cooperation with partners “Economic Development and Research Center” (EDRC) NGO and “Agora Central Europe” NGO (Czech Republic). It has been implemented by “Media for Education” NGO within the framework of the “Essay with Critical Thinking Advocacy and Public Discussion based on Budget Analysis of Justice Sector” project. The “Media for Education” NGO is responsible for the content, and it does not necessarily reflect the views of the European Union.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
























































