«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԵՄԱ կայքից
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը լրատվամիջոցներին հորդորում է հարգել նախօրեին սպանված Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հարազատների վիշտը և զերծ մնալ այս օրերին նրա հարազատների տնից իրականացվող ռեպորտաժներից ու հարցազրույցներից։
Դիտորդ մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Արդեն իսկ եղած նմանատիպ հրապարակումների շուրջ բավականին անառողջ մթնոլորտ է ձևավորվել, որը վնաս է հասցնում լրագրողի մասնագիտական համբավին։
Առանց մեդիայի էթիկական նորմերի հետ համապատասխանությանն առնչվող մանրամասների մեջ մտնելու՝ կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ու էթիկայի Կանոնագիրը ստորագրած «Ժողովուրդ» օրաթերթին և ArmLur.am կայքին՝ հեռացնել հրապարակված վերոհիշյալ տեսանյութերը և հնարավորինս կանխել դրանց տարածումը»։
ՀՀ Լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը սահմանում է սկզբունք՝ հարգանք մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ: 4.6 կետից դժվար չէ հասկանալը, որ լրագրողները պետք է «ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ»։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026
























































