«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Մայրի կենտրոնի ՖԲ էջից
Ներառականությունը ուսուցչի պարտադիր ատեստավորման առանձին կրեդիտ է: Սա պաշտոնական հայտարարություն է, որը հնչել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում: Ըստ ԿԳՄՍ նախարարության, յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պարտադիր ատեստավորում է անցնում. տարեկան վերապատրաստվում և ատեստավորվում է մոտ 7000 ուսուցիչ:
Այս պաշտոնական պնդումներին զուգահեռ ՀՀ կրթության տեսչական մարմինը մասնավորապես 2024 թվականի տարեկան հաշվետվության մեջ նշում է.
«Զարգացման ենթակա գործառույթները հիմնականում վերաբերում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման գործընթացի կազմակերպման համար ֆիզիկական միջավայրի ապահովմանը։
Դպրոցներն հիմնականում ապահովված չեն՝
ԿԱՊԿՈՒ սովորողների համար օժանդակող տեխնոլոգիաներով և սարքավորումներով բոլոր դասարանների, լաբորատորիաների, սանհանգույցների, ճաշարանի, գրադարանի և այլ տարածքների նույնականացման համար գրավոր կամ պատկերային ցուցանակներով և նշաններով (տեսողության խանգարումներ ունեցող սովորողների համար՝ բրալյան գիր, ուռուցիկ տառատեսակով տպագիր և ուռուցիկ պատկերագրով)
տեսողության խանգարումներ ունեցող սովորողների համար՝ դեղին գծերով, ուղենշող սալիկներով, տարածական կողմնորոշման ձայնային ազդանշաններով
սայլակով տեղաշարժվող սովորողների համար՝ անմիջապես դպրոցի մուտքի մոտ, աստիճանների կողքից՝ չսայթաքող, դիմացկուն թեքահարթակով
հարկից հարկ տեղափոխվելու համար մատչելիությունն ապահովող վերելակով, այլ սարքավորումներով և հարմարանքներով
սովորողների (այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների) ազատ տեղաշարժն ու կրթական գործընթացին նրանց ակտիվ մասնակցությանը հարմարեցված մատչելի միջավայրով, այդ թվում՝ մատչելի տարածքով և գույքով դասասենյակներով, լաբորատորիաներով, ճաշարանով, մարզադահլիճով, գրադարանով և սանհանգույցներով
ռեսուրս-սենյակով՝ առնվազն 25-30 քմ տարածքով, ապահովված բնական և արհեստական լուսավորությամբ, անվտանգ, հարմարավետ գույքով, պարագաներով, սարքավորումներով։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով «Մեդիան հանուն կրթության» ՀԿ հետ համագործակցող երիտասարդ տնտեսագետ Էլենա Հարությունյանն ուսումնասիրել է, թե երբ և ինչ ֆինանսական միջոցներ են հատկացվել հատուկ կարիք ունեցողների կրթության կազմակերպման նպատակով:
Ստորև՝ տնտեսագետի պարզած տվյալները՝ հատուկ կարիքի ուղղությամբ կատարված ծախսերի վերաբերյալ:
2016 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացրել է «Ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագիրը։ Նպատան է եղել ապահովել բոլոր երեխաների հավասար կրթության հնարավորությունը՝ հարմարեցնելով դպրոցների միջավայրը ներառական կրթության պահանջներին։
Ծրագրի շրջանակում 2019-2020 թթ. իրականացվել են շենքային պայմանների հարմարեցման աշխատանքներ ՀՀ Սյունիքի մարզի 9 դպրոցի և 1 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՏՄԱԿ) համար։ Այդ նպատակով ըստ պետական բյուջեի հավալվածների 2020 թվականին հատկացվել է 17,2 մլն դրամ։
2021 թվականին ծրագիրը ընդգրկել է 34 դպրոց և 2 ՏՄԱԿ, որոնց համար տրամադրվել է 9,5 մլն դրամ։ 2022 թվականին շինարարական և հարմարեցման աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզի 14 դպրոցի և 1 ՏՄԱԿ-ի, ինչպես նաև Շիրակի մարզի 4 դպրոցի և 1 ՏՄԱԿ-ի շենքերում։ Նշված աշխատանքների համար հատկացվել է 64,1 մլն դրամ։ 2023 թվականին ավարտվել են 12 դպրոցի և 1 ՏՄԱԿ-ի շենքային հարմարեցման աշխատանքները՝ 13,9 մլն դրամ բյուջետային հատկացմամբ։
Բացի շենքային բարելավումներից, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի միջոցով վերանորոգված դպրոցներն ապահովվել են համապատասխան գույքով՝ սեղաններով, գրապահարաններով և ներառական կրթական միջավայրի համար անհրաժեշտ այլ միջոցներով։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ