«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ France 24-ի կայքից
Աշխարհի տարբեր երկրներում երիտասարդ ուսուցիչների թիվը հիմնականում նվազում է կարիերայի առաջին հինգ տարում։
Տնտեսական համագործակցության և զարգացման (ՏՀԶԿ) «Կրթության և ուսուցման միջազգային հարցումը» (TALIS) ցույց է տվել, որ մինչև 30 տարեկան ուսուցիչները շատ ավելի հաճախ են հեռանում ոլորտից, քան 30-49 տարեկան իրենց գործընկերները։ Հարցումն անցկացվել է 2024 թվականին, 55 կրթական համակարգերում՝ ներգրավելով մոտ 280 հազար ուսուցչի և 17 հազար միջնակարգ դպրոցի ղեկավարի:
Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում մինչև 30 տարեկան ուսուցիչների ավելի քան 40 տոկոսը հայտնել է, որ մտադիր է հեռանալ աշխատանքից։
Հարցված երիտասարդների հիմնական պատճառներն են․
անձնական կամ ընտանեկան հանգամանքներ
աշխատանք կրթությունից դուրս
հետագա կրթություն կամ մասնագիտական վերապատրաստում
ՏՀԶԿ-ի տվյալներով՝ ԵՄ-ում ուսուցիչների միջին տարիքը մոտ 45 տարեկան է: Էստոնիայում, Հունգարիայում, Լատվիայում, Լիտվայում և Պորտուգալիայում ուսուցիչների կեսից ավելին 50 տարեկանից բարձր է։ Սա առաջիկա 10-15 տարում կարող է հանգեցնել ուսուցիչների լուրջ պակասի, քանի որ նրանց մեծ մասը կհասնի թոշակի տարիքի։
Այս մարտահրավերին դիմակայելու նպատակով մի շարք երկրներ սկսել են ուսուցիչներ ներգրավել այլ ոլորտներից։ Օրինակ՝ Բուլղարիայում 2018-2024 թվականներին 13 տոկոսով աճել է այն միջնակարգ ուսուցիչների թիվը, որոնք նախկինում աշխատել են ոչ կրթական ոլորտներում։
Ֆրանսիան միակ երկիրն է, որտեղ ուսուցիչների լքված հաստիքի ցուցանիշը նվազել է՝ 2018-ի 21 %-ից 2024-ին հասնելով 17 %-ի։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































