«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախորդ հանդիպումներից
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ հիմնադիրներն ու գործընկեր ուսուցիչներն ապրիլի 6-ին Նոր Հաճնի թիվ 1 դպրոցում անցկացնելու են անվճար ստեղծագործական արտադպրոցական աշխատարան Արցախից Հայաստան տեղափոխված 6-14 տարեկան երեխաների ու նրանց ընկերների համար։
Երեխաները կլսեն հեքիաթ, կնկարեն, կխաղան սեղանի խաղեր, կսովորեն կրկեսային հմտություններ, կներգրավվեն ստվերների թատրոնի նախապատրաստության եւ բեմադրության աշխատանքներում, նաեւ կսովորեն տիկնիկագործություն։
Պարապմունքները լինելու են 2 խմբով։ 6-10 տարեկանների համար հետաքրքիր ստեղծագործական դասընթացը կլինի ժամը 10:00-12:30, իսկ 10-14 տարեկանների համար՝ 13:30- 16:00:
Տեղերը սահմանափակ են, առաջնահերթությունը տրվում է արցախցի երեխաներին։ Ի դեպ, արցախցի երեխաները կարող են նաեւ հրավիրել իրենց ընկերներին։
Կարող են մասնակցել միայն գրանցվածները։
Պարապմունքների ընթացքում երեխաների աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք հետեւել`
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026



























































