Լուսանկարները` «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիրների ու գործընկեր մանկավարժների համատեղ ջանքերով, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ստեղծագործական աշխատարան է կազմակերպվել Նոր Հաճնի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Նպատակն է Արցախից բռնի տեղահանված երեխաների ու նրանց ընկերների համար շփման հետաքրքիր միջավայր ստեղծելը։
Երեխաները ստեղծագործական աշխատարաններում կնկարեն, կկատարեն ձեռքի աշխատանքներ, կպատրաստեն ստվերների թատրոնի համար անհրաժեշտ միջոցները, կխաղան սեղանի հետաքրքիր խաղեր, կսովորեն կրկեսային որոշ հմտություններ։
Հատուկ շնորհակալություն Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Սուքիասյանին, Նոր Հաճնի N1 դպրոցի տնօրեն Գարիկ Աբրահամյանին, Նոր Հաճնի համայնքապետարանին։
Նոր մեկնաբանություն