«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիրներն ու համախոհները մայիսի 4-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հանդիպեցին Արցախից բռնի տեղահանված երեխաների ու նրանց նոր ընկերների հետ։ Նպատակը ստեղծագործական աշխատարանների միջոցով երեխաների սոցիալականացումն էր։
Ստվերների թատրոնի մանրակերտի պատրաստման, կերպարների մշակման, արջուկ կարելու, նկարչության, կրկեսի գնդակ գցելու, հեքիաթի ու սեղանի խաղերի ժամանակ երեխաները շփվեցին հմուտ մանկավարժների մշակած մեթոդներով։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիրների ու համախոհների հաջորդ այցը Մարմարաշեն նախատեսվում է մայիսի 11-ին, երկու խմբով։
Ծրագիրն իրականացվում է Ֆրիդիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
դիտումներ 961
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026



























































