Տեսանյութը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, ուսուցիչ Նելլի Հայրապետյանի ամփոփումը՝ Նոր Հաճնում արցախցի երեխաների ու նրանց նոր ընկերների հետ ստեղծագործ շփումների վերաբերյալ։
«Արցախցի երեխաների և հայաստանաբնակ նրանց ընկերների հետ այս հանդիպումներում շատ բացահայտումներ եղան։ Հանդիպումների սկզբում զուսպ, խելացի աչքերով փոքր-ինչ կաշկանդված երեխաները հեռանում էին ոգևորված, ուրախ տրամադրությամբ։ Աշխատարանների ազատ ընտրությունը, մանկավարժների հմուտ մոտեցումները, ստեղծագործական-խաղային միջավայրը հենց այն է, ինչ պետք է արցախցի երեխաներին՝ արտահայտելու չարտահայտված հույզերը, հաղթահարելու ներքին անվստահությունն ու վախը, վերականգնելու աշխարհի խաթարված պատկերը»։
Նոր մեկնաբանություն