«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության
Արցախի իրենց բնօրրանից բռնի տեղահանված երեխաների հետ շփումների ժամանակ որքան էլ փորձես թեկուզ մի քանի ժամով նրանց ներգրավել ծանր ապրումները մոռացության տվող մթնոլորտում, բախվում ես դաժան իրականությանը։
11-ամյա տղան 3 օր առաջ հրաժարվում էր հատուկ իր համար ընտրված բարձրորակ ներկերով նկարել որևէ այլ բան բացի Արցախի «Պապիկ-տատիկի» հուշարձանն ու Հոռաթաղ գյուղի սարերը։ Անընդհատ նկարում էր այդ նույն արձանը, կտրում էր իր նկարածը․ պապիկին դնում էր տատիկի աջ, հետո ձախ կողմում։ Անընդհատ կրկնում էր, որ հիշողություններ ունի այդ արձանի հետ կապված։ Մնացած բառերը ցնդել էին, չքվել։ Լռում էր։
Երբեմն ամենաանսպասելի տեղում ես հայտնաբերում, որ այն, ինչ փորձում ես անել այս դժվար ժամանակներում երեխաներին լրիվ այլ՝ անհոգ իրականություն տեղափոխելու համար, որևէ կերպ հաջողությամբ չի կարող պսակվել այն երեխայի դեպքում, որը կորցրել է իր բնօրրանը։ Այն բնօրրանը, որն ամուր պահելու համար նախորդ սերունդները վատնեցին իրենց ժամանակը պաթետիկ ճամարտակությունների վրա։ Եվ այդ բնօրրանը խեղդվեց գործուն անտարբերության տիղմի մեջ։
Արցախի իրենց տներից զրկված երեխաների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը չի կարող սահմանափակվել միայն տուն, ուտելիք, հագուստ տրամադրելով։ Եթե, իհարկե, այսքանն էլ հասանելի է դառնում։ Անգամ 6-7 տարեկան երեխաների հետ շփվելիս հասկանում ես, թե ինչ ահռելի աշխատանք պիտի արվի այս երեխաներին մանկական աշխարհ բերելու համար։
Պետության ու հանրային բոլոր շերտերի անելիքների ցանկը վերջ չունի։ Իսկ մանկությունը հավերժ չէ։ Պետք է հասցնել։ Արցախի իրենց տունուտեղը կորցրած երեխաների ապրումները, որոնք առավել հաճախ ամփոփված են քար լռության ու երեխաների դեպքում շատ անսովոր ու սթափեցնող լրջության մեջ, ստիպում են հավաքել վերջին ուժերն ու անել անգամ անհնարինը։
Անուշ Մարտիրոսյան
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ