
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Ըստ «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի՝ 2026 թվականին կրթության ոլորտին նախատեսվում է հատկացնել 384․8 մլրդ դրամ 15 ոլորտային ծրագրերի իրականացման համար: Այս տվյալը 18․5 տոկոսով ավելի է 2025 թվականին հաստատված բյուջեվ կրթությանը հատկացված ծախսից։
Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման տարվա՝ 2021 թվականի բյուջեի համեմատ, 2026 -ի բյուջեի նախագծով նախատեսվում է կրթությանը հատկացնել 2․4 անգամ ավելի գումար: 2024 թվականի բյուջեի հետ համեմատած՝ 2026-ի կրթության ծախսերը (ԱԺ-ում հաստատվելու դեպքում) կգերազանցեն 49․3 % – ով։
2026 թվականին 2025-ի համեմատ զգալի աճ են արձանագրել հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների կառուցման ու բարելավման ծրագրերը (66․9 %), ինչպես նաև կրթության որակի ապահովման ծրագիրը (24 %)։
Նախատեսվում է, որ 2026 թվականին հանրակրթության ծրագիրը կրկին կկազմի կրթության ոլորտի բյուջեի ամենամեծ մասը՝ 36․3 %-ը։
ԱԺ-ում շարունակվում են բյուջեի նախագծի նախնական քննարկումները:
Տնտեսագետ
























































