
Լուսանկարը՝ schoolnews.co.nz կայքից
Նոր Զելանդիայի կրթության նախարարությունը հրապարակել է 0-10-րդ դասարանների համար նախատեսված նոր ուսումնական ծրագրի նախագիծը՝ այն համարելով «միջազգայնորեն մրցունակ»։
Ըստ նախագծի՝ դպրոցներում կընդլայնվի առարկայական շրջանակը՝ ընդգրկելով գիտություն, սոցիալական գիտություններ, առողջապահություն և ֆիզիկական կրթություն, արվեստներ, տեխնոլոգիա և օտար լեզուներ։
Նոր առարկաները, ըստ պաշտոնական հաղորդագրության, դպրոցներում կիրականացվեն փուլային՝ 2027 թվականից կներդրվեն գիտությունը, սոցիալական գիտությունները և առողջապահությունը, իսկ 2028-ից՝ արվեստը, տեխնոլոգիան ու օտար լեզուները։ 9-10-րդ դասարանների համար նոր ծրագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2027 թվականից։
























































