Լուսանկարը՝ ՄՀԿ – ի
Հունվարի 14–ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ–ն ամփոփեց «Էսսե՝ քննադատական մտածողությամբ» ծրագիրը՝ կազմակերպելով քննարկում ԿԳՄՍՆ/ԿԶՆԱԿ–ի, կրթական կազմակերպությունների, լրագրողական կազմակերպությունների, ծնողական համայնքի ներկայացուցիչների, ուսուցիչների և արվեստագետների մասնակցությամբ։
ՀԿ – ն 2024 և 2025 թվականներին Տավուշի մարզի դպրոցների 9 – րդ դասարանցիների էսսեներից ուսումնասիրել է ավելի քան 150 –ը՝ վեր հանելով աշակերտների մտածողության հետ կապված խնդիրները, ուսուցիչներին հուզող հարցերը, պետական մարմինների բացթողումները՝ գործընթացի կազմակերպման շրջանակում։
ՀԿ – ն առաջարկներ է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որոնք, սակայն, մերժվել են՝ անտեսելով ուսուցչական համայնքի առաջ քաշած հարցերը։
























































