«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Նոր Զելանդիայի կրթության նախարարության կայքից
Նոր Զելանդիայի դպրոցներն ու ֆինանսական կրթություն տրամադրող կազմակերպությունները ստացել են ֆինանսական կրթության իրականացման նոր ուղեցույցներ։ Դրանք նախատեսված են դպրոցներին օգնելու համար, որպեսզի բարձր որակի ֆինանսական կրթություն կազմակերպեն այն պայմաններում, երբ այն ազգային ուսումնական ծրագրում դառնում է պարտադիր։
Հետազոտությունների համաձայն՝ Նոր Զելանդիայի բնակիչների շուրջ 70 տոկոսը կարծում է, որ դպրոցը երիտասարդների համար լավագույն վայրերից մեկն է՝ փողի գործածությանը տիրապետելու համար։ Երկու ուղեցույցները մշակվել են կենսաթոշակային հանձնաժողովի և Կրթության նախարարության, ինչպես նաև ֆինանսական կրթություն տրամադրող կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Դրանք ներկայացնում են հստակ ճանապարհային քարտեզ՝ ինչ սովորեցնել, երբ սովորեցնել և ինչպես պետք է ուսուցումը փուլ առ փուլ զարգանա դպրոցում՝ սկսած կրտսեր դպրոցից։
Նպատակը
Կենսաթոշակային հարցերով հանձնակատար Ջեյն Ռայթսոնի խոսքով՝ ուղեցույցները պարզեցնում են գործընթացը և դպրոցներին տրամադրում գործնական աջակցություն այն պայմաններում, երբ ֆինանսական կրթությունը դառնում է պարտադիր։ Նրա խոսքով՝ կառավարության որոշումը կարևոր քայլ է Նոր Զելանդիայի քաղաքացիների ֆինանսական կարողությունները բարձրացնելու համար։
Ուղեցույցները նաև ընդհանուր շրջանակ են առաջարկում ֆինանսական կրթություն տրամադրող կազմակերպությունների և ծրագրերի ֆինանսավորողների համար՝ սահմանելով ուսումնական ծրագրի ակնկալիքները և հնարավորություն տալով գնահատել իրականացվող ծրագրերի ազդեցությունը։
Նոր առարկաների ներդրումը
Ֆինանսական կրթությունը ազգային ուսումնական ծրագրում պարտադիր դարձնելու մասին որոշումը հրապարակվել էր անցյալ տարի։ Այն ներառվելու է սոցիալական գիտությունների ուսումնական ոլորտում, որը ներկայումս հանրային քննարկման փուլում է։ Միաժամանակ ֆինանսական մաթեմատիկան ընդգրկվել է նաև թարմացված «Մաթեմատիկա և վիճակագրություն» ուսումնական ոլորտում։
Կրթության փոխնախարար Փոլին Քլիվերը հայտարարել է, որ յուրաքանչյուր երեխա Նոր Զելանդիայի դպրոցն ավարտելով՝ պետք է տիրապետի իր ֆինանսները կառավարելու հմտություններին և վստահությանը։
Կենսաթոշակային հանձնաժողովը նաև ներկայացրել է մաթեմատիկայի նոր ուսումնական նյութեր «Sorted in Schools» ծրագրի շրջանակում, որոնք համահունչ են նոր ուղեցույցներին և ցույց են տալիս, թե ինչպես կարող է ֆինանսական կրթությունը ուժեղացնել ուսուցումը տարբեր առարկաներում։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

- UNESCO Highlights the Importance of Culture in Schools 09.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ